«Արմավիան» շարունակում է իր կանոնավոր եւ լրացուցիչ չվերթերը դեպի Հալեպ
Սփյուռք
«Արմավիայի» լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ազգային ավիափոխադրողը շարունակում է իր կանոնավոր և լրացուցիչ չվերթերը պատերազմական գոտի: Օգոստոսի 15-ին իրականացվեց Երևան-Հալեպ-Երևան լրացուցիչ երկրորդ չվերթը: Նշված չվերթով մեկնել է հինգ, ժամանել է 104 ուղևոր: Օգոստոսի 13-ին «Արմավիայի» Երևան-Հալեպ-Երևան կանոնավոր չվերթով մեկնել է 26 ուղևոր, ժամանել՝ 90:
Հիշեցնենք, որ հատուկ չվերթերը երեխաների համար «Արմավիա» ընկերությունը իրականացնում է կառավարության հետ համատեղ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան