Դուք իսկապես մտածում եք, որ այս ամենը երկարատև արձակուրդների նման մի բա՞ն է. Մկրտիչ Արզումանյան
Բլոգոսֆերա
Դերասան Մկրտիչ Արզումանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Հարգելի ծնողներ, ովքեր թույլ են տալիս իրենց երեխաներին այս օրերին բակում խաղալ: Դուք իսկապես մտածում եք, որ այս ամենը երկարատև արձակուրդների նման մի բա՞ն է: Բա ասեք, մենք էլ չանհանգստանանք, ամբողջ օրը տանը չանցկացնենք, հիվանդների ամենօրյա ավելացող թվերին չհետևենք, չմտահոգվենք: Դուրս գանք, ընկերների հետ հանդիպենք, խնջույքներ անենք, էրեխեքը դասարանով, կուրսով հավաքվեն քեֆ անեն:
Խնդրում եմ մի արեք, չի կարելի: Շատ լուրջ վերաբերվեք այս ամենին: Հարազատների, մտերիմների, հարևանների կյանքի և առողջության մասին մի փոքր մտածեք: Հուսամ, կմտահոգվեք: Շնորհակալություն:
Առողջ եղեք»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ