Պարարտանյութի սուր դեֆիցիտ՝ Հայաստանում. «Ժամանակ»
Հայկական Մամուլ«Ժամանակ» թերթը գրում է. «Գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ամենաեռուն շրջանում գյուղացիական տնտեսությունները բախվել են ազոտական պարարտանյութի սուր դեֆիցիտի հետ:
Հայաստանը սեփական արտադրություն չունի, և պարարտանյութը ներկրվում էր Իրանից, Վրաստանից ու Ռուսաստանից: Արդեն տևական ժամանակ այս երկրներից պարարտանյութի ներկրումը տարբեր պատճառներով դադարել է, իսկ երկրում եղած քանակը սպառվել է: Սրա միակ օգուտը կարող է լինել այն, որ այս տարի Հայաստանում արտադրված գյուղմթերքը կլինի 100 տոկոս օրգանիկ»: