Փողոցներում այնքան մարդ կա, ինչքան մեկ ամիս առաջ․ Միհրան Հակոբյան
Բլոգոսֆերա
ՀՀԿ-ական նակին պատգամավոր Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Քիչ առաջ Էրեբունի համայնքում 3 դեղատուն եմ այցելել՝ սահմանված ձևաթուղթը լրացրած, դիմակով ու ձեռնոցներով: Պարետին տեղեկացրեք, որ Էրեբունիում արտակարգ դրություն կոչվածն ու ինքնամեկուսացումը ֆիկցիա է, ուրիշ ոչինչ: Փողոցներում այնքան մարդ կա, ինչքան մեկ ամիս առաջ: Այնքան մեքենա ու շարժ կա, ինչքան մեկ ամիս առաջ: Նույնն է, ոչ մի տարբերություն: Եթե չեք հավատում, մարդ ուղարկեք, թող Արցախի փողոցով ու Էրեբունի պողոտայով երթևեկեն ու կհամոզվեք: Հետո չբողոքեք, թե վրացիների բախտն ուղղակի բերել է: Ոչ, չի բերել։ Ուղղակի Վրաստանի վարչապետը վուլգար պոպուլիստ չէ, իսկ Առողջապահության նախարարը թյուրիմացություն չէ»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)