Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 39-ամյա վարորդը հոսպիտալացվել է
Արտակարգ Պատահար
Այսօր՝ ապրիլի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 15:15-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում բախվել են Իջևանի բնակիչ, 39-ամյա Վ. Խ.-ի վարած Mercedes մակնիշի 35 FN 243 համարանիշի և Ազատամուտ բնակավայրի բնակիչ, 42-ամյա Վ.Ս.-ի վարած Nissan մակնիշի 10 FF 777 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Վ. Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)