Pussy Riot-ի ակտիվիստների նկատմամբ դատավարությունն անհրաժեշտ չէ ոչ ոքի. Գորբաչով
Ռուսաստան
ԽՍՀՄ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ Pussy Riot պանկ–խմբի ակտիվիստների նկատմամբ դատավարությունն անհրաժեշտ չէ ոչ ոքի։
«Ես հաստատակամորեն այն կարծիքին եմ, որ այս ողջ գործընթացն անհրաժեշտ չէ ոչ ոքի։ Գործն այս դատական բնույթի չէ։ Այն կարելի էր հանձնարարել այնպիսի մի հեղինակավոր հաստատության, ինչպիսին է օրինակ Հասարակական պալատը»,– ասել է Գորբաչովը՝ BBC–ի ռուսական ծառայության աշխատակցի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Մոսկվայի Խամովնիչյան դատարանը դատավճիռ է կայացնելու վերոհիշյալ պանկ–խմբի անդամների նկատմամբ։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)