Ուկրաինան Ռուսաստանից օդանավակայանի վարձակալության գումար կգանձի
Ռուսաստան
Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել, որ այսուհետ Ռուսաստանից գանձելու է Ղրիմում գտնվող օդանավակայանի վարձակալության գումար: Այդ մասին գրում է "Интерфакс"-ը: Այժմ Ուկրաինայի պաշտպանության նախարարը պետք է ռուսական կողմի հետ վերակնքի համապատասխան պայմանագիրը:
Օդանավակայանը իրենից ներկայացնում է հատուկ կառույց և նախատեսված է օդաչուներ պատրաստելու համար: ՌԴ պաշտպանության նախարարը արդեն հայտարարել է, որ դեմ չէ օդանավակայանի վարձակալության վճարի գաղափարին: Ամիսներ առաջ խոսքը տարեկան 700 հազ. ԱՄՆ դոլլարի մասին էր, սակայն երբ հայտնի դարձավ, որ օդանավակայանով հետաքրքրված են նաև Չինաստանն ու Հնդկաստանը, ռուսական կողմը համաձայնեց տարեկան վճարել 2 միլիոն դոլար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)