«Հարրի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգը կորոնավիրուսից ապաքինվելու համար վարժությունների շարք է առաջարկել
ԲլոգոսֆերաՀարի Փոթերի մասին պատմող մի շարք գրքերի հեղինակ, բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը հաղորդել է, որ երկու շաբաթ նա ունեցել է կորոնավիրուսի բոլոր ախտանիշները, բայց այժմ արդեն ապաքինվել է:
«Անցած երկու շաբաթվա ընթացքում ես ունեի COVID-19֊ի բոլոր ախտանիշները, բայց ես թեստ չհանձնեցի», - գրել է Ռոուլինգը Թվիթերի իր էջում: Գրողը կցել է տեսանյութ, որում բրիտանական հիվանդանոցի բժիշկը ցուցադրում է շնչառական վարժություն, ինչը, նրա խոսքով, անհրաժեշտ է կորոնավիրուսով վարակվածների համար: Ռոուլինգը գրել է, որ նա անում է այն վարժությունները, որոնք բժիշկը խորհուրդ է տվել:
«Ես ամբողջովին ապաքինվեցի, շնչառական վարժությունների տեխնիկան ինձ շատ օգնեց», - գրել է Ռոուլինգը՝ հորդորելով, որ բոլորը հոգ տանեն իրենց մասին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)