Բանակը, ինչքան էլ հզոր լինի, կանացի քնքշության կարիք ունի․ Շուշան Ստեփանյան
Բլոգոսֆերա
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ապրիլի 7-ի կապակցությամբ․
«ՈՒԺԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայոց բանակի սիրելի՛ կին զինծառայողներ, սիրելի՛ մայրեր, քույրեր, ի սրտե շնորհավորում ենք ձեզ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ։ Հայ կինը ոչ միայն պատերազմի դաշտում է տղամարդու կողքին, այլեւ խաղաղության օրերին չի մոռանում հայրենիքի պաշտպանի իր դերն ու կարեւորությունը։ Բանակը, ինչքան էլ հզոր լինի, մեր տղամարդիկ ինչքան էլ ուժեղ լինեն, այնուամենայնիվ, կանացի խորաթափանցության, պարտաճանաչության և կարգապահության, ներողամտության և քնքշության կարիք ունի։
Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ սրտանց շնորհավորում ենք զոհված զինծառայողների մայրերին, մեր քույրերին ու դուստրերին, ազատամարտիկների եւ զինվորների մայրերին, կին ազատամարտիկներին, կին զինծառայողներին եւ բոլոր հայրենասեր կանանց, մաղթում նրանց սեր, երջանկություն, տոկունություն եւ արիություն»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)