Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Թրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ) «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Պայթյուններ Բուշերի ատոմակայանում․ կադրերը ցնցել են համացանցը (տեսանյութ) Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները Իրանի արտգործնախարարը բանակցել է Օմանի և Թուրքիայի գործընկերների հետ տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ 2026 թվականի հունիսը դարձել է ամենաշոգը Արևմտյան Եվրոպայի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում Իրանը նոր հրթիռային հարվածներ է հասցրել ամերիկյան օբյեկտներին Մեր գաղտնի պլանի մասերից է. Սամվել Կարապետյանը՝ թեկնածուների զանգվածային ինքնաբացարկների մասին ԱՄՆ-ն հարվածել է Իրանին․ Բանդար Աբբասում հզոր պայթյուններ (տեսանյութ) 

Սեփական իշխանությունը պահելը պետության ապագայի գնով՝ բոլորովին արդարացված չէ. Արտակ Զաքարյան

Բլոգոսֆերա

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԸ` ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ

Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի կորոնավիրուսից քաղվող առաջին դասին: Գրեթե բոլոր երկրներում էլ կառավարությունները համավարակը դիմավորեցին թերություններով ու սխալներով, կարելի է ասել անպատրաստ: Իսկ մեր երկրում՝ ընդհանրապես անլուրջ ու ակնհայտ սխալներով: Աշխարհն աստիճանաբար գալիս է այն համոզմանը, որ համավարակի և նրա սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարումը հնարավոր է դառնալու ուժեղ և էֆֆեկտիվ կառավարման շնորհիվ: Հետևաբար՝ մարդիկ ստիպված վերադառնալու են ուժեղ կառավարություններին:

Այս օրերին միջազգային մամուլը դարձել է ապագայի հայելի, ըստ որի՝ կորոնավիրուսից քաղվող ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԸ փորձագետների և ոլորտային մասնագետների նկատմամբ վստահության վերականգնումն է: Մարդիկ ավելի շատ վստահում են ոչ թե կառավարությունների, այլ փորձառու գործիչների, փորձագետների ու մասնագետների հայտարարություններին ու վերլուծություններին: Կառավարությունները այս օրերին վերածվել են վիճակագրական տվյալներ հրապարակող և իրավիճակի հետևից վազող կազմակերպությունների:

2008թ. ֆինանսական ճգնաժամը, արաբական գարունները, 2015թ. փախստականների հետ կապված հարցերը, ռազմական բախումները, համաշխարհային ու տարածաշրջանային մի շարք նախաձեռնությունները, և համընդհանուր հիմնախնդիրները պատճառ դարձան արհեստավարժ կառավարությունների նկատմամաբ վստահության անկման և պոպուլիզմի հաղթարշավի համար: Սակայն համավարակային ճգնաժամը և դրա սոցիալ-տնտեսական հետևանքները կրկին մեծացնում են կառավարման մասնագիտական ներուժի անհրաժեշտությունը:

Համավարակի նախնական փուլերում փորձառու գործիչները, ոլորտային մասնագետները, կառավարման փորձագետներն ու առաղջապահական ոլորտի գիտական հանրույթը պարբերաբար նախազգուշացրել են կառավարություններին՝ անհապաղ միջոցառումներ իրականացնելու մասին: Ցավոք պոպուլիզմի ու ընթացիկ քաղաքական շահերի պատճառով կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր քայլերն արվել են ուշացումով: Արդյունքում մեծ ռիսկերի են ենթարկվել հասարակության առողջությունն ու մարդկային կյանքերը:

Այսօր էլ համավարակի պայքարի առաջին գծում մասնագետներն են, իսկ համաշխարհային տնտեսության, սոցիալական կյանքի և բիզնեսի հետագա ճակատագիրը
կախված է միմիայն ոլորտային մասնագետներից: Աշխարհում պրոֆեսիոնալիզմը վերականգնում է իր դիրքերը՝ ի հաշիվ պոպուլիստական ու մանիպուլյատիվ մոտեցումների: Սուտը, կեղծիքը, խաբեությունը և անպատասխանատվությունը նույնիսկ համաշխարհային Պողոսների համար այլևս անընդունելի են:

Մեզ կրկին անհրաժեշտ է լինելու կազմակերպել համահայկակական մասնագիտական ներուժի հավաքագրում և ներգրավում: Հայաստանի տնտեսության ու սոցիալական պատասխանատվության կարողությունների պահպանումն ու առողջացումը ծայրահեղ անհրաժեշտություն է: Կառավարության կազմում, առավել ևս օրենդիր մարմնում այսօրվա դիլետանտիզմը հակադարձ համեմատական է ստեղծված իրավիճակին: Ուստի Նիկոլի և կառավարության առաջին քայլը պետք է լինի ըստ ոլորտների մասնագիտական խորհրդատվական խմբերի ձևավորումը՝ հակաճգնաժամային կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր մշակելու համար:

Որպես կարևորագույն քայլ, անհրաժեշտ է շատ արագ վերականգնել քաղաքական հանդուրժողականության ու քաղաքացիական համախմբման միջավայրը: Դադարեցնել քաղաքական դատավարություններն ու տեղեկատվական հարձակումները: Սեփական իշխանությունը պահելը պետության ապագայի գնով՝ բոլորովին արդարացված չէ: Բոլոր տիպի մեծ կամ փոքր ներդրումները (անկախ նրանից թե ինչ ծագում ունեն դրանք), պետք է դառնան գերնպատակ: Պետք է վերանայվեն պետական բյուջեի ծասային և եկամտային մասերը, նախատեսվեն տնտեսության հակաճնաժամային ծրագրերի իրականացման համար պետական և մասնավոր սեկտորների և այլ ֆինանսավորման կոնկրետ աղբյուրները:

Բնականաբար անհրաժեշտ գործողությունների ցանկը շատ ավելի մեծ է: Իսկ դրանց կյանքի կոչելու համար անհրաժեշտ են միմիայն մասնագետներ: “ Ոչինչ, որ դիլետանտ են, կաշխատեն կսովորեն” հարմարվողական մոտեցումը այլևս պետության դեմ նախապատրաստվող նոր տիպի հանցագործությունների շարքից են լինելու»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՉինաստանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվելՊրիգոժինը համեմատել է արհեստական բանականությունը «ռետինե կնոջ» հետԲունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Արեգնազ Մանուկյանը կալանավորվել էԹրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ)Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Էստոնիայի ՆԳ նախարարը կոչ է արել ԵՄ-ում ապաստարանից զրկել զորակոչային տարիքի ուկրաինացիներինՈսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Սրտաբանը հերքել է շոկոլադի օգտակարության մասին տարածված կարծիքըՀԱՕԿ-ը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքինFT․ ՆԱՏՕ-ում կոչ են անում մշակել Գրենլանդիայի հարցով գործողությունների ծրագիրԳոլերի արքաների պայքարը․ Նորվեգիան և Անգլիան՝ կիսաեզրափակչի ուղեգրի համարԽոչընդոտվում է պրոռեկտորի աշխատանքն․ ի՞նչ է կատարվում ՀՊՏՀ-ումՊայթյուններ Բուշերի ատոմակայանում․ կադրերը ցնցել են համացանցը (տեսանյութ)Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները Փորձագետները կասկածի տակ են դրել Patriot-ի արտադրության լիցենզիայի արդյունավետությունը Ուկրաինայի համարՍամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց ՌԴ գլխավոր հյուպատոսարանը զգուշացրել է Չինաստանի հարավում սպասվող հզոր սուպերթայֆունի մասինEl Al-ը մինչև սեպտեմբերի 1-ը երկարաձգել է Թել Ավիվ–Մոսկվա չվերթների դադարեցումըՄակգրեգորը հայտարարել է, որ Զելենսկին մեկ տարվա ընթացքում կարող է հեռանալ պաշտոնիցԻրանի արտգործնախարարը բանակցել է Օմանի և Թուրքիայի գործընկերների հետ տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ Փորձագետը բացատրել է, թե ինչպես են խարդախները կրկին թիրախավորում նախկին զոհերինՏաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով բախվել է քարերին և կողաշրջվելՆյարդաբանը նշել է վտանգավոր գլխացավի հիմնական ախտանիշներըՉնայած զգալի ջանքերին՝ ՀՀ-ն ապօրինի ակտիվների վերականգնումը քաղաքական նպատակ չի դարձրել. ԵԽ զեկույցՀայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան2026 թվականի հունիսը դարձել է ամենաշոգը Արևմտյան Եվրոպայի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում Իրանը նոր հրթիռային հարվածներ է հասցրել ամերիկյան օբյեկտներին Բարկոլայի ապագան անորոշ է․ «Լիվերպուլը» հետևում է Սալահի հնարավոր փոխարինողինԲացահայտվել է՝ ինչպես են կանանց հավաքագրում ահաբեկչական գործողությունների համարԵՄ-ն մինչև 45,3% հակադեմփինգային մաքսատուրքեր է սահմանել չինական անվադողերի նկատմամբՄեր գաղտնի պլանի մասերից է. Սամվել Կարապետյանը՝ թեկնածուների զանգվածային ինքնաբացարկների մասին Հարձակում ընդդեմ պաշտպանության. կարո՞ղ են Բելգիայի հարձակվողները վերջապես գրավել Իսպանիայի դաշտը. BBC SportԱՄՆ-ն հարվածել է Իրանին․ Բանդար Աբբասում հզոր պայթյուններ (տեսանյութ) Վանդալիզմ Ստամբուլի հայկական գերեզմանատանը. Անհայտ անձը վնասել է դամբարանները Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման կարգ Դատարանը ձերբակալել է Երմոլաևի սպանության փորձ կատարած կնոջ սպանության գործով երկրորդ կասկածյալինՖիզանձինք օգտագործել են 12000 հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին Լուվրը ժամանակավորապես կրճատելու է աշխատանքային ժամերը՝ ծայրահեղ շոգի պատճառովՊեսկովը նշել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի էական բարդությունըՎահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ Լեհական բանակը երեք տարվա ընթացքում 260 անգամ ավելացրել է անօդաչու թռչող սարքերի վրա ծախսերըԲժիշկները բացառիկ սրտի վիրահատությամբ փրկել են աղջկա կյանքը«Դա մեր գաղտնի ծրագիրն է»․ Կարապետյանը՝ զանգվածային ինքնաբացարկների մասինԱՄՆ-ը հարվածել է Իրանի Բուշերի ԱԷԿ-ի հարակից տարածքինԷստոնիայի ռազմաօդային ուժերը վերսկսել են զորակոչիկների հավաքագրումը 22 տարի անցՊուտինը հանդես է եկել հայտարարությամբ. Խուզարկություն և ձերբակալություն․ թիրախում՝ ընդդիմադիրները (տեսանյութ)
Ամենադիտված