«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Պայթյուններ Բուշերի ատոմակայանում․ կադրերը ցնցել են համացանցը (տեսանյութ) Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները Իրանի արտգործնախարարը բանակցել է Օմանի և Թուրքիայի գործընկերների հետ տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ 2026 թվականի հունիսը դարձել է ամենաշոգը Արևմտյան Եվրոպայի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում Իրանը նոր հրթիռային հարվածներ է հասցրել ամերիկյան օբյեկտներին Մեր գաղտնի պլանի մասերից է. Սամվել Կարապետյանը՝ թեկնածուների զանգվածային ինքնաբացարկների մասին ԱՄՆ-ն հարվածել է Իրանին․ Բանդար Աբբասում հզոր պայթյուններ (տեսանյութ) Վանդալիզմ Ստամբուլի հայկական գերեզմանատանը. Անհայտ անձը վնասել է դամբարանները Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման կարգ Դատարանը ձերբակալել է Երմոլաևի սպանության փորձ կատարած կնոջ սպանության գործով երկրորդ կասկածյալին 

Արցախի իշխանություններին կոչ եմ անում երկրից վտարել սորոսական թափթփուկներին․ Բագրատյան

Բլոգոսֆերա

Մարտի 31-ին Արցախում (ԱՀ) կայացան նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ. բացարձակապես ազատ, արդար, ազնիվ մրցակցային հիմունքներով ձեւավորվել է Արցախի նոր խորհրդարանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Նախագահական ընտրություններում թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հաղթահարել ձայների 50%-անոց շեմը։ Նրանցից Արայիկ Հարությունյանը հավաքել է 49.26%։ Ընդամենը մի քանի հարյուր ձայն է պակասել նրան առաջին փուլով հաղթելու համար։

Երկրորդ տեղը գրաված Մասիս Մայիլյանը հավաքել է 26.4%։ Թվում է, թե շատ լավ է, առաջին անգամ Արցախի պատմության մեջ կկայանա նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Այդպես էլ եղավ։ Իմ կարծիքով՝ Ա. Հարությունյանը հենց առաջին փուլում էր հաղթանակ տարել։ Նա չբողոքեց անվավեր ճանաչված հարյուրավոր քվեաթերթիկների կապակցությամբ, չպահանջեց վերահաշվարկել ձայները։

Հիմա, թվում է, թե՝ ի՞նչ է եղել, որ, գնանք 2-րդ փուլ եւ ամփոփենք ընտրությունները։

Բայց ահա Մ. Մայիլյանը սկսեց խաղաթղթերը խառնել, իբրեւ թե չի ուզում մասնակցել 2-րդ փուլին։ Ակնարկում է՝ դժգոհ է 1-ին փուլի արդյունքներից։ Տղամարդը պետք է ընդունի իր պարտությունը եւ չսեւացնի իր մրցակցին, որը բացարձակ ազնիվ պայքարում հաղթանակ է տարել։

Ինչեւէ, Մ. Մայիլյանն ինքն է որոշում իր անելիքը։ Բայց ահա ՀՀ-ից ժամանած սորոսական էմիսարները, ի դեմս Արսեն Խառատյանի, Մանվել Սարգսյանի եւ այլոց, օգտագործելով, այսպես կոչված՝ Արցախի հեղափոխական կուսակցության «ակտիվիստներին» (թվով 100-200 մարդ), նախագահ Արթուր Օսիպյանին՝ մեկ այլ սորոսական, ընտրությունները հայտարարում են կեղծված, պահանջում են դրանք չեղարկել, նոր ընտրություններ անցկացնել, եւ այլն։ Պահանջում են նաեւ այս պահին գործող ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը։

Բայց չէ՞ որ ընտրությունները դեռ չեն ավարտվել։ Այս ի՞նչ եք անում։ Հերթական անգամ կայացած, ձեւավորված պետությո՞ւն եք քայքայում։ Սորոսական lragir.am կայքը հենց օդի միջից, իր սովորության համաձայն, հոդվածներ է տպում առ այն, թե՝ ի՜նչ վատ ընտրություններ էին Արցախում... Չկա գեթ մեկ լուրջ փաստ։

Իրականում այդ ընտրությունները եվրոպական մակարդակով են անցել։ Մեկ այլ սորոսական՝ Ռ. Մեհրաբյանը, գալեմատիկ դատողություններ է անում դեմոկրատիայի ու արդար ընտրությունների շուրջ, հայտարարում, որ արդեն տեղի ունեցած ընտրությունները ոչ թե լուծել են հարցերը, այլ ծնել են նոր, չլուծված պրոբլեմներ։

Պարզվում է՝ Արցախում վստահության ճգնաժամ կա։ Արցախում ինչքան գեներալ կա, ըստ նրանց, ժողովրդին դեմ է։ Այս ընկերը նման «հոդվածների» համար հաստատ փոխհատուցում կստանա։ Իսկ Արցախի իրական շահերի վրա թքած ունի։ Մեկ այլ սորոսական՝ Հ.Խուրշուդյանը, նախագահական ընտրություններում փաստացի հաղթած մարդուն «ջեբկիր» է անվանում։ Կյանքում ոչինչ չարած, կատարյալ ձախողված տհասը սա ասում է 16 տարեկանից զենքը ձեռքին թուրքի դեմ կռված մարդուն։

Մարդ, որն իր միջոցները ներդրել է Արցախում։ Ի դեպ, միայն մի տրանսազգային խոշոր կորպորացիայի հետ ահա արդեն 20 տարի շարունակվող համագործակցության արդյունքում Ա.Հարությունյանն իր բիզնես ծրագրերը կարող էր նույնիսկ կրկնապատկել։ Հարյուրավոր մարդիկ են աշխատում այդ գործարաններում։ Դրա դեմ արդեն 20 տարի բողոքում են Ադրբեջանը եւ Հ. Խուրշուդյանը։ Հարությունյանների ընտանիքը, մինչեւ վերջին մարդը, կռվում էր թուրքի դեմ, երբ այս ջահելը Երեւանում «Սորոսի» գրասենյակի տեղն էր փնտրում։

Սիրելի հայրենակիցնե՛ր։ Մարտի 31-ին ԱՀ-ում անցկացվել են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ՝ եվրոպական չափանիշերով։ Ապրիլի 14-ին նախատեսված է ընտրությունների 2-րդ փուլը։ Կոչ եմ անում հանգիստ, օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում անցկացնել այդ ընտրությունները, ձեւավորել օրինական ու կայուն իշխանություն։

Արցախի իշխանություններին կոչ եմ անում երկրից վտարել քաղաքական հյուրախաղերով երկիր ժամանած սորոսական թափթփուկներին, պաշտպանել երկրի ինքնիշխանությունը։ Ամբողջ կյանքս անցել է արցախյան ազատամարտի բովով, աշխատել եմ ուժերս ներածին չափով նեցուկ լինել Արցախի իշխանություններին։ Բայց, չգիտես ինչու, ինձ թույլ չտվեցի ընտրությունների ժամանակ խառնվել Արցախի ժողովրդի սուվերեն իրավունքներին։ Իսկապես. իմ ի՞նչ գործն է։ Բայց արի ու տես, որ սորոսականներն Արցախի ինքնիշխանության վրա թքած ունեն։ Նրանք, ինչպես եւ Ադրբեջանը, դեմ են անկախ Արցախի ընտրություններին»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Էստոնիայի ՆԳ նախարարը կոչ է արել ԵՄ-ում ապաստարանից զրկել զորակոչային տարիքի ուկրաինացիներինՈսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Սրտաբանը հերքել է շոկոլադի օգտակարության մասին տարածված կարծիքըՀԱՕԿ-ը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքինFT․ ՆԱՏՕ-ում կոչ են անում մշակել Գրենլանդիայի հարցով գործողությունների ծրագիրԳոլերի արքաների պայքարը․ Նորվեգիան և Անգլիան՝ կիսաեզրափակչի ուղեգրի համարԽոչընդոտվում է պրոռեկտորի աշխատանքն․ ի՞նչ է կատարվում ՀՊՏՀ-ումՊայթյուններ Բուշերի ատոմակայանում․ կադրերը ցնցել են համացանցը (տեսանյութ)Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները Փորձագետները կասկածի տակ են դրել Patriot-ի արտադրության լիցենզիայի արդյունավետությունը Ուկրաինայի համարՍամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց ՌԴ գլխավոր հյուպատոսարանը զգուշացրել է Չինաստանի հարավում սպասվող հզոր սուպերթայֆունի մասինEl Al-ը մինչև սեպտեմբերի 1-ը երկարաձգել է Թել Ավիվ–Մոսկվա չվերթների դադարեցումըՄակգրեգորը հայտարարել է, որ Զելենսկին մեկ տարվա ընթացքում կարող է հեռանալ պաշտոնիցԻրանի արտգործնախարարը բանակցել է Օմանի և Թուրքիայի գործընկերների հետ տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ Փորձագետը բացատրել է, թե ինչպես են խարդախները կրկին թիրախավորում նախկին զոհերինՏաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով բախվել է քարերին և կողաշրջվելՆյարդաբանը նշել է վտանգավոր գլխացավի հիմնական ախտանիշներըՉնայած զգալի ջանքերին՝ ՀՀ-ն ապօրինի ակտիվների վերականգնումը քաղաքական նպատակ չի դարձրել. ԵԽ զեկույցՀայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան2026 թվականի հունիսը դարձել է ամենաշոգը Արևմտյան Եվրոպայի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում Իրանը նոր հրթիռային հարվածներ է հասցրել ամերիկյան օբյեկտներին Բարկոլայի ապագան անորոշ է․ «Լիվերպուլը» հետևում է Սալահի հնարավոր փոխարինողինԲացահայտվել է՝ ինչպես են կանանց հավաքագրում ահաբեկչական գործողությունների համարԵՄ-ն մինչև 45,3% հակադեմփինգային մաքսատուրքեր է սահմանել չինական անվադողերի նկատմամբՄեր գաղտնի պլանի մասերից է. Սամվել Կարապետյանը՝ թեկնածուների զանգվածային ինքնաբացարկների մասին Հարձակում ընդդեմ պաշտպանության. կարո՞ղ են Բելգիայի հարձակվողները վերջապես գրավել Իսպանիայի դաշտը. BBC SportԱՄՆ-ն հարվածել է Իրանին․ Բանդար Աբբասում հզոր պայթյուններ (տեսանյութ) Վանդալիզմ Ստամբուլի հայկական գերեզմանատանը. Անհայտ անձը վնասել է դամբարանները Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման կարգ Դատարանը ձերբակալել է Երմոլաևի սպանության փորձ կատարած կնոջ սպանության գործով երկրորդ կասկածյալինՖիզանձինք օգտագործել են 12000 հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին Լուվրը ժամանակավորապես կրճատելու է աշխատանքային ժամերը՝ ծայրահեղ շոգի պատճառովՊեսկովը նշել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի էական բարդությունըՎահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ Լեհական բանակը երեք տարվա ընթացքում 260 անգամ ավելացրել է անօդաչու թռչող սարքերի վրա ծախսերըԲժիշկները բացառիկ սրտի վիրահատությամբ փրկել են աղջկա կյանքը«Դա մեր գաղտնի ծրագիրն է»․ Կարապետյանը՝ զանգվածային ինքնաբացարկների մասինԱՄՆ-ը հարվածել է Իրանի Բուշերի ԱԷԿ-ի հարակից տարածքինԷստոնիայի ռազմաօդային ուժերը վերսկսել են զորակոչիկների հավաքագրումը 22 տարի անցՊուտինը հանդես է եկել հայտարարությամբ. Խուզարկություն և ձերբակալություն․ թիրախում՝ ընդդիմադիրները (տեսանյութ) «Արարատցեմենտ»-ում կվերսկսվի աշխատանքը. Էդգար Զաքարյան Fars․ ԱՄՆ-ը հարված է հասցրել Իրանն ու Ռուսաստանը կապող երկաթուղային կամրջին ՔՊ-ում պայքարը թեժանում է․ առանցքային հանձնաժողովների նախագահի պաշտոնների համար մի քանի թեկնածու կա«Ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել» Աշխարհի առաջնության խաղի մրցավարների ազնվությունըՏասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Մաշհադում՝ Խամենեիի հուղարկավորությանը մասնակցելու համարԹրամփը խոսել է իր սպանության հավանականությունիցՈստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել
Ամենադիտված