Հայտնի թուրք դերասանուհին հերքում է. «Ես կրոնափոխ չեմ եղել» Այսօր Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը Հայաստանն ու ՄԱԿ-ը ստորագրել են 2026-2030թթ. կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը Համաշխարհային բանկը ՀՀ-ի համար վստահելի ռազմավարական գործընկեր է. Խուդաթյան Եղվարդի խճուղում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «PAZ» ավտոբուսը Սպասվում է քամու ուժգնացում․ ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պուշկինի փողոցում Կաթողիկոսի օրհնությամբ՝ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի Լարիսա Դոլինան կարող է կորցնել ևս երկու բնակարան Ինչ են քննարկել դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Փալմերը Ուկրաինայի կարգավորման ամենաբարդ հարցերը դեռևս լուծված չեն․ Ռուբիո 

Գնդակը Նիկոլ Փաշինյանի դաշտում է, նա պետք է դադարեցնի պառակտման քաղաքականությունը. քաղաքագետ

Բլոգոսֆերա

Կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու նախապայմանը ստի, չարության և ատելության վիրուսի արմատախիլ անելն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Ծանր երկընտրանք՝ պայքարել կորոնավիրուսայի՞ն, թե՞ տնտեսական ճգնաժամի դեմ։ Կորոնավիրուսային մարտահրավերը ծանր երկընտրանքի առաջ է կանգնեցրել պետությունների ղեկավարներին։ Նրանք պետք է ընտրություն կատարեն մարդկանց կյանքը, առողջությունը և տնտեսությունը փրկելու միջև։

Իդեալականն, իհարկե, «և, և»–ն է, այսինքն՝ անել այնպես, որ վարակի դեմ արդյունավետ պայքարին զուգընթաց տնտեսության շարժիչը մեծ մասով չանջատվի, բայց դրան դժվար է հասնելը։ Թեև արևելյան մի շարք երկրներ, մասնավորապես՝ Հարավային Կորեան, Թայվանը ապացուցում են, որ «և, և»–ը հնարավոր է։

Կորոնավիրուսի դեմ պայքարում լուրջ պարտություն են կրում արևմտյան դեմոկրատիաները։ Այստեղ «կամ, կամ»–ի առաջ են կանգնել՝ արդյունքում երկու «կամ»–երի հարցում էլ լուրջ խնդիրների առաջ կանգնելով։

Քաղաքական գործիչները, փորձագետները և շարքային քաղաքացիները երկու խոշոր խմբի են բաժանվել։

Մի մասը գտնում է, որ ամեն ինչ պետք է մի կողմ դնել և պայքարել մարդու կյանքի ու առողջության համար։ Նրանց հիմնական փաստարկն այն է, որ եթե պետությունն ինքնահոսի թողնի վարակի տարածման ընթացքը և չկառավարի ռիսկերը, ապա ահագին մարդ կմահանա, ինչը հումանիտար ճգնաժամի կբերի և կհանգեցնի լուրջ ցնցումների, այդ թվում՝ տնտեսական։ Խոսվում է նաև արժեհամակարգային և էթիկական խնդիրների մասին։

Մյուս մասը ճիշտ հակառակ տեսակետին է։ Նրանք գտնում են, որ եթե տնտեսությունը, պատկերավոր ասած, տանը մնա, ապա մարդիկ կարող են բացի կորոնավիրուսից նաև այլ պատճառներով հիվանդանալ ու մահանալ։ Սրան գումարած՝ տնտեսական կոլապսը։

Տնտեսական առաջնահերթության կողմնակիցները գտնում են, որ պետք է «չոր» ու ռացիոնալ ճանապարհով գնալ։ Այսինքն՝ համակերպվել այն մտքի հետ, որ տարեցների, խրոնիկ հիվանդություն ու թույլ իմունիտետ ունեցողների շրջանակը պետք է տուժի, պետք է տեղի ունենա սփենսերիզմի ու դարվինիզմի կոդով բնական սելեկցիա։

«Հոմո էկոնոմիկուսների» փաստարկն այն է, որ միևնույն է եղածը լինելու և պետք է փրկել տնտեսությունը ողջ մնացողների համար։ «Նախ տնտեսություն» սկզբունքի կողմնակիցները նաև մատնանշում են այն հարակից խնդիրները, որոնք առաջանում են տնտեսությունը տանը մնալու արդյունքում՝ պետության անվտանգության մակարդակի իջեցում, հանցավորության աճ, ինքնասպանություններ, այլ հիվանդություններ և այլն։

Ըստ իս՝ թե՛ հումանիստական, թե՛ էկոնոմիստական մոտեցումները ծայրահեղական են։ Ճշմարտությունն, ինչպես միշտ, մեջտեղում է։ Բալանսավորված քայլերի համադրությունն է լուծումը։

Պետք է վարակի տարածման ընթացքը վերահսկելի դարձնել, որպեսզի առողջապահական համակարգը կոլապսի չենթարկվի։ Միևնույն ժամանակ պետք է փորձել տնտեսական շարժիչը կիսահանգած վիճակից կամաց–կամաց տանել դեպի ամբողջական աշխատանքի։

Ամբողջ խնդիրն այն է, որ որևէ մեկը չի կարող ասել, թե որքան կտևի այս պատմությունը։ Վարակը տաքերն ընկնելուն պես նահանջելու է՝ աշնանը կրկնին հաղթարշավը շարունակելու հեռանկարով։ Ասել է թե՝ սա սովորական գրիպի սեզոն չէ, որ փակենք ու մոռանանք իր մասին։

Պատվաստանյութի համար, ըստ փորձագետների, դեռ 1–1,5 տարի պետք է։ Մինչև այն հայտնաբերվի, միգուցե այդ ընթացքում տուժողը տուժի, իսկ մյուսներն էլ բնական իմունիտետ ձեռք բերեն։ Իսկ դա նշանակում է, որ աշխարհի բնակչության մինչև 70 տոկոսը վաղ թե ուշ կարող է վարակվել կորոնավիրուսով։

Իսկ ի՞նչ վիճակ է Հայաստանում։

Սա այն դեպքն է, երբ աշխարհը պետք է հաղթահարի ճգնաժամը, նոր համոզված լինենք, որ մենք էլ դուրս եկանք այս ճգնաժամից։ Ինչ մնում է գործընթացի կառավարմանը, ապա մեզանում ամեն ինչ «թավշյա» է։ Կոնկրետ գործը զգալիորեն զիջում է շոուներին ու թամաշային։ Սկզբում Հայաստանի վարչապետը հայտարարում էր, որ կորոնավիրուսին շան տեղ պետք չէ դնել, քանզի այն գրիպի պես մի բան է և տնական արաղի մեջ կարելի է վիրուսին խեղդել։ Նույն գծի մեջ էր նաև Առողջապահության նախարարը։

Ռիսկերը կառավարելու և վարակի տարածման արագությունը թուլացնելու փոխարեն ՀՀ իշխանությունը նպաստում էր հակառակին։ Մարդկանց մեծ խմբերով հավաքում ու գլխներին բռնապետությանը «այո» ասելու քարոզ էին կարդում։

Հետո ստիպված էին լրջանալ, բայց արդեն պահը բաց էին թողել ու անպատրաստ էին։

Հիմա քարոզում են, թե, իբր, դրական դինամիկա ունենք, բայց դա անում են ոչ լավ կյանքից։ Սոցիալ–տնտեսական բնույթի խնդիրներ են զգացել ու քանի որ չեն կարողանում արդյունավետ լուծումներ գտնել՝ հող են նախապատրաստում «Կորոնավիրուսն ում շունն է» ռեժիմին կրկին անցնելու համար։ Եթե նման բան արվեց, ապա դա կրկնահանցագործություն կլինի ՀՀ քաղաքացիների նկատմամբ։

Մենք պետք է փորձենք ոսկե միջին տարբերակ գտնել՝ կառավարել վարակի տարածման ընթացքը և տնտեսությանը հնարավորություն տանք շնչել։ Ծայրահեղությունները կործանարար կարող են լինել։

Անհրաժեշտ է լայնամասշտաբ ու թիրախային թեստավորման միջոցով բացահայտել վարակակիրներին, վարակի տարածման արագությունն ու «աշխարհագրությունը» հնարավորինս կառավարելի դարձնել։ Կիրառել մասնակի կարանտինավորման, մեկուսացման և ինքնամեկուսացման մեխանիզմները, թույլ չտալ առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածություն և ի վերջո փլուզում։ Սրան զուգահեռ պետք է մեղմել սոցիալական վիճակը՝ բյուջեի սեկվեստր և վերաձևում իրականացնելով։ 2020–ի բյուջեն պետք է հարմարեցնել COVID-19–ին՝ անկեղծորեն տեղյակ պահելով հանրությանը, որ գոտիները սեղմելու երկարաժամկետ փուլ ենք մտնում։ Բիզնեսը պետք է իմանա, որ սա շաբաթների կամ ամիսների հարց չէ և ըստ այդմ պլանավորի իր գործերը։

Պետք է ընդունել, որ առաջիկայում գլխավոր խնդիրը լինելու է ոչ թե սննդի, այլ փողի դեֆիցիտը։ Հատկապես խոցելի սոցիալական խմբերի համար դա ճակատագրական նշանակություն կարող է ունենալ։

Մենք կորոնավիրուսի պատճառով զգալիորեն պակասեցված տարադրամային մուտքեր ենք ունենալու, որոնք բացասաբար են ազդելու և՛ սպառողների վճարունակ պահանջարկի, և՛ տեղական բիզնես միջավայրի, և՛ պետական բյուջեի վրա։

Նշեմ փողի դեֆիցիտ առաջացնող պատճառների ոչ ամբողջական ցանկը՝

1․ Արտագնա աշխատանքի մեկնածների (հիմնականում՝ ՌԴ) ուղարկվող գումարներն ակնհայտորեն պակասելու են,

2․ Միջազգային տնտեսական անկման պայմաններում պղնձի և մոլիբդենի գների անկում, ինչը հարվածելու է մեր արտահանելի ուղղությանը,

3․ Ներքին արտահանման անկում՝ զբոսաշրջիկների կրճատման հետևանքով։

Կառավարության խնդիրն այս պայմաններում պետք է լինի փող գտնելը։ Պետք է բոլոր ջանքերը ներդնել դրսից գումար բերելու և խոցելի խմբերին բառիս բուն իմաստով փող հասցնելու համար։ Մեխանիզմները հայտնի են։

Մեր գերխնդիրներից մեկը պետք է լինի փոքր ու միջին բիզնեսը ոչնչացումից զերծ պահելը։ Կարևոր է նաև բանկային ոլորտում կայունության ապահովումը։ Հենց հիմա կառավարությունը պետք է հայտարարի, որ հրաժարվում է բանկային գաղտնիքի վերացման օրենսդրական փաթեթից։ Աշխարհում փողի ու տնտեսությունները փրկելու կռիվ է սկսվել և պարզապես դավաճանություն կլինի մեր բանկային համակարգը ներսից քանդելը։

Եվ ամենակարևորի մասին։ Երբ հայտարարվում է, որ սա պատերազմ է անտեսանելի թշնամու դեմ, պետք է տեսանելի քայլեր իրականացնել տեսանելի ներքին ատելության ու թշնամանքի քաղաքականությունը դադարեցնելու ուղղությամբ։

Հանրությանը սևերի ու սպիտակների բաժանած իշխանությունը չունի հանրային մոբիլիզացիայի միջոցով ճգնաժամի հաղթահարման լոգիտիմություն։ Հետևաբար՝ գնդակը Նիկոլ Փաշինյանի դաշտում է։ Նա պետք է դադարեցնի պառակտման քաղաքականությունը, պետք է վերջ տա քաղաքական նպատակահարմարության հիմքով կալանավորման արատավոր պրակտիկային (Ռոբերտ Քոչարյանի դեմ սադիստական մոտեցում է որդեգրվել և եթե այս ամենը անդառնալի հետևանքների հանգեցնի, ապա դա բումերանգի էֆեկտով վերադառնալու է Փաշինյանին)։

Ես անկեղծորեն ուզում եմ հավատալ, որ հեռախոսների միջոցով մարդկանց շարժը վերահսկելու համակարգը ներդրվում է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար (այդպիսի միջազգային պրակտիկա կա), բայց շատերն իրավունք ունեն չհավատալու իշխանության անկեղծությանը, քանզի հանրությանը մերոնքի ու ձերոնքի բաժանելու քաղաքականությունը չի վերացվել։

Կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու նախապայմանը ստի, չարության և ատելության վիրուսի արմատախիլ անելն է»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
40 տարի առաջ անհետ կորած աղջիկը ողջ է հայտնաբերվելՀայտնի թուրք դերասանուհին հերքում է. «Ես կրոնափոխ չեմ եղել»Այսօր Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը Հայաստանն ու ՄԱԿ-ը ստորագրել են 2026-2030թթ. կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը Համաշխարհային բանկը ՀՀ-ի համար վստահելի ռազմավարական գործընկեր է. ԽուդաթյանՈւմերովը բանակցություններ է վարել եվրոպացի գործընկերների հետ Եղվարդի խճուղում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «PAZ» ավտոբուսըWildberries-ը կվերանվանի իր պատվերների թողարկման կետերը Սպասվում է քամու ուժգնացում․ ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերինԹուրքիայում զանգվածային ձերբակալություններ են ԵՄ-ն կօգտագործի ռուսական ակտիվները՝ Ուկրաինային օգնելու համար․ PoliticoԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պուշկինի փողոցումՕդի որակի հարցում Երևանն ամենախոցելին է, Թբիլիսին՝ միջին, Բաքուն՝ ամենաբարենպաստ բնական պայմաններովը 15-ամյա աշակերտուհուն սպանած տղամարդու ինքնությունը բացահայտվել է 28 տարի անցՌուսաստանի դատարանը երկարաձգել է ադրբեջանական համայնքի անդամների կալանքի ժամկետըԿաթողիկոսի օրհնությամբ՝ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի Լարիսա Դոլինան կարող է կորցնել ևս երկու բնակարանՌուբիոն շնորհավորել է ԼավրովինԻնչ են քննարկել դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական ՓալմերըԵՄ-ի որոշումը նշանակալի հաղթանակ էր․ Զելենսկի36 ժամ ջուր չի լինելու«Այսօրվա նիստը տևեց ընդամենը 4.5 ժամ»․ Փաշինյան (տեսանյութ)Ուկրաինայի կարգավորման ամենաբարդ հարցերը դեռևս լուծված չեն․ ՌուբիոԺնևում կայացած փախստականների համաշխարհային ֆորումում Հայաստանը ներկայացրել է իրականացվող բարեփոխումներըՔանի դեռ հայ գերիները մնում են Ադրբեջանում, կայուն խաղաղությունը երաշխավորված չէ. Euronews Դուբայի օդանավակայանում ավելի քան 200 չվերթ է հետաձգվել և չեղարկվելԻնչ նոր օրենքներ է ստորագրել Վահագն Խաչատուրյանը․ մանրամասներ Ռուսաստանում դատարանը երկարաձգել է ադրբեջանական համայնքի անդամների նախնական կալանքը ԱՄՆ պետքարտուղարը՝ Թրամփի և Մադուրոյի հնարավոր հանդիպման մասինՇատ լավատես եմ հավաքականի ապագայի վերաբերյալ․ Յուրա Մովսիսյան Հայ հոգևորականը միշտ ապրել ու գործել է նաև հանուն հայրենի երկրի և ազգի․ Հայր Ասողիկ Պուշկին փողոցի մի հատվածում մեքենաների կանգառը կարգելվիԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԵվրահանձնաժողովը սպառնում է չեղարկել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը Վերաքննիչն արձանագրել է՝ Տեր Զորայր Կարապետյանի իրավունքները խախտվել են2027թ. կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը Արթուր Նահապետյանը կարևորել է միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունըՍրանք անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում․ Գեղամ ՄանուկյանՔննարկվել է ԱՍՀՆ-ի և Երեխաների աջակցության հիմնադրամի համագործակցության ընթացքն ու ծրագրերը«Քո կողքին ես սովորեցի չվախենալ». Մանո Գրիգորյանի շնորհավորանքը՝ ամուսնուն Պուտինը նշել է, թե որ գրքերը պետք է կարդալՄեկնարկեցինք 1-2 տարեկանների համար նախատեսված նախադպրոցական ծառայությունը․ Ժաննա Անդրեասյան Սաուդյան Արաբիայի անապատներում ձյուն է տեղացել (տեսանյութ)Տեղի կունենա Լիբանանի և Իսրայելի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլըԹուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է վթարի ենթարկվել Հայաստանում ԶՖԳ նոր գրասենյակի բացումը խթան կհաղորդի երկկողմ զարգացման գործընկերությանը. Տիգրան ԽաչատրյանՊարեկային ծառայությունը նախատոնական օրերին և Ամանորին ուժեղացված ծառայություն է իրականացնելու. ՆԳՆ Չինաստանը բողոք է ներկայացրել Միացյալ ՆահանգներինԻնչ հարցեր են քննարկվել միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ Բլոգեր Օնիկ Հարությունյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից. փաստաբան
Ամենադիտված