Բախվել են թիվ 40 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը, «Mustang»-ը, «Volkswagen»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր Հայտնի թուրք դերասանուհին հերքում է. «Ես կրոնափոխ չեմ եղել» Այսօր Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը Հայաստանն ու ՄԱԿ-ը ստորագրել են 2026-2030թթ. կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը Համաշխարհային բանկը ՀՀ-ի համար վստահելի ռազմավարական գործընկեր է. Խուդաթյան Եղվարդի խճուղում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «PAZ» ավտոբուսը Սպասվում է քամու ուժգնացում․ ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պուշկինի փողոցում Կաթողիկոսի օրհնությամբ՝ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի Լարիսա Դոլինան կարող է կորցնել ևս երկու բնակարան Ինչ են քննարկել դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Փալմերը 

Կառավարության հակաճգնաժամային փաթեթները չեն լուծելու տնտեսության խնդիրները․ Ղազինյան

Բլոգոսֆերա

Արդեն կարող ենք փաստել, որ կառավարությունը տապալել է հակաճգնաժամային քաղաքականությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Կառավարության հակաճգնաժամային փաթեթները չեն լուծելու տնտեսության կենսագործունեության նվազագույն խնդիրները, եթե չասենք, որ ավելի խորացնելու են ճգնաժամը և կործանելու են տնտեսության կարևորագույն սեկտորները։

Տնտեսության ռեալ սեկտորին օժանդակելու փոխարեն, հեղափոխակարգ իշխանությունները գնացին բանկերին օգնելու ճանապարհով՝ առաջարկելով տնտեսվարողներին ավելացնել առանց այն էլ անտանելի դարձած պարտքային բեռը։ Նույնիսկ սուբսիդավորվող տոկոսների պարագայում կառավարությունը սահմանել է այնպիսի պահանջներ և ամրագրել է այնպիսի ֆիլտրներ, որոնց կարող են բավարարել հակուկենտ տնտեսվարողներ։

Գտնվելով բանկային լոբբինգի ճնշման տակ և նվազագույն գաղափար չունենալով տնտեսության կառուցվածքի մասին, կառավարությունը անտերության մատնեց տնտեսության հիմնական շարժիչ ուժին՝ մարդուն, և օժանդակության առյուծի բաժինը ուղղեց բանկային սեկտորին։

Սրանից մեր բանկերը չպետք է ուրախանան, քանի որ տնտեսության ռեալ սեկտորին չօժանդակելու դեպքում իրենց կողմից տրամադրված վարկային փաթեթները չեն կարող արդյունավետ սպասարկվել՝ անխուսափելիորեն հանգեցնելով ճգնաժամի արդեն երկրորդ ալիքին, որի հիմնական թիրախը լինելու է բանկային համակարգը։

Մինչդեռ բանկերի փոխարեն պետական օժանդակությունը պետք է ուղիղ տրամադրվեր տնտեսվարողներին՝ աշխատավարձերի և վարձավճարների 100%-ոց փոխհատուցման միջոցով՝ առկա աշխատատեղերը պահպանելու, անշարժ գույքի շուկան կայուն պահելու և կառանտինի պայմաններում կառավարության որոշմամբ իրենց տնտեսական գործունեությունը հարկադիր դադարեցրած տնտեսվարողների ֆիքսված ծախսերից ազատելու նպատակով։

Իսկ չգրանցված աշխատողներին, որոնց մեջ մտնում են ստվերում գործող և օրավարձով աշխատող ՀՀ քաղաքացիները, կառավարությունը պետք է մշակեր օժանդակության առանձին մեթոդոլոգիա և գործարկեր էքստրաօրդինար գործիքակազմ, որով հնարավոր կլիներ նույնականացնել նրանց և տրամադրեր անհատական օժանդակություն։

Ասվածը տնտեսագիտորեն հիմնավորման լրացուցիչ անհրաժեշտություն չունի, քանի որ տնտեսագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողն էլ կհաստատի, որ այս ոլորտներում ներդրված պետական օժանդակությունը հավելյալ արժեքի տեսքով ժամանակի ընթացքում կվերադառնա ՀՀ պետական բյուջե՝ իրենց տնտեսական կենսագործունեությունը պահպանած տնտեսվարողների կողմից ժամանակին և բարեխղճորեն վճարված հարկերի և տուրքերի տեսքով։

Այս իրավիճակում հնարավոր չէ նույնիսկ մտածել և խոսել հարկային արձակուրդ տրամադրելու հնարավորության մասին։

Հ.Գ. Մարդ պետքա մի քիչ էլ բախտ ունենա, որ այդպիսի ճգնաժամային վիճակում նման... իշխանություն ունենա»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բախվել են թիվ 40 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը, «Mustang»-ը, «Volkswagen»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր40 տարի առաջ անհետ կորած աղջիկը ողջ է հայտնաբերվելՀայտնի թուրք դերասանուհին հերքում է. «Ես կրոնափոխ չեմ եղել»Այսօր Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը Հայաստանն ու ՄԱԿ-ը ստորագրել են 2026-2030թթ. կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը Համաշխարհային բանկը ՀՀ-ի համար վստահելի ռազմավարական գործընկեր է. ԽուդաթյանՈւմերովը բանակցություններ է վարել եվրոպացի գործընկերների հետ Եղվարդի խճուղում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «PAZ» ավտոբուսըWildberries-ը կվերանվանի իր պատվերների թողարկման կետերը Սպասվում է քամու ուժգնացում․ ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերինԹուրքիայում զանգվածային ձերբակալություններ են ԵՄ-ն կօգտագործի ռուսական ակտիվները՝ Ուկրաինային օգնելու համար․ PoliticoԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պուշկինի փողոցումՕդի որակի հարցում Երևանն ամենախոցելին է, Թբիլիսին՝ միջին, Բաքուն՝ ամենաբարենպաստ բնական պայմաններովը 15-ամյա աշակերտուհուն սպանած տղամարդու ինքնությունը բացահայտվել է 28 տարի անցՌուսաստանի դատարանը երկարաձգել է ադրբեջանական համայնքի անդամների կալանքի ժամկետըԿաթողիկոսի օրհնությամբ՝ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի Լարիսա Դոլինան կարող է կորցնել ևս երկու բնակարանՌուբիոն շնորհավորել է ԼավրովինԻնչ են քննարկել դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական ՓալմերըԵՄ-ի որոշումը նշանակալի հաղթանակ էր․ Զելենսկի36 ժամ ջուր չի լինելու«Այսօրվա նիստը տևեց ընդամենը 4.5 ժամ»․ Փաշինյան (տեսանյութ)Ուկրաինայի կարգավորման ամենաբարդ հարցերը դեռևս լուծված չեն․ ՌուբիոԺնևում կայացած փախստականների համաշխարհային ֆորումում Հայաստանը ներկայացրել է իրականացվող բարեփոխումներըՔանի դեռ հայ գերիները մնում են Ադրբեջանում, կայուն խաղաղությունը երաշխավորված չէ. Euronews Դուբայի օդանավակայանում ավելի քան 200 չվերթ է հետաձգվել և չեղարկվելԻնչ նոր օրենքներ է ստորագրել Վահագն Խաչատուրյանը․ մանրամասներ Ռուսաստանում դատարանը երկարաձգել է ադրբեջանական համայնքի անդամների նախնական կալանքը ԱՄՆ պետքարտուղարը՝ Թրամփի և Մադուրոյի հնարավոր հանդիպման մասինՇատ լավատես եմ հավաքականի ապագայի վերաբերյալ․ Յուրա Մովսիսյան Հայ հոգևորականը միշտ ապրել ու գործել է նաև հանուն հայրենի երկրի և ազգի․ Հայր Ասողիկ Պուշկին փողոցի մի հատվածում մեքենաների կանգառը կարգելվիԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԵվրահանձնաժողովը սպառնում է չեղարկել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը Վերաքննիչն արձանագրել է՝ Տեր Զորայր Կարապետյանի իրավունքները խախտվել են2027թ. կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը Արթուր Նահապետյանը կարևորել է միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունըՍրանք անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում․ Գեղամ ՄանուկյանՔննարկվել է ԱՍՀՆ-ի և Երեխաների աջակցության հիմնադրամի համագործակցության ընթացքն ու ծրագրերը«Քո կողքին ես սովորեցի չվախենալ». Մանո Գրիգորյանի շնորհավորանքը՝ ամուսնուն Պուտինը նշել է, թե որ գրքերը պետք է կարդալՄեկնարկեցինք 1-2 տարեկանների համար նախատեսված նախադպրոցական ծառայությունը․ Ժաննա Անդրեասյան Սաուդյան Արաբիայի անապատներում ձյուն է տեղացել (տեսանյութ)Տեղի կունենա Լիբանանի և Իսրայելի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլըԹուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է վթարի ենթարկվել Հայաստանում ԶՖԳ նոր գրասենյակի բացումը խթան կհաղորդի երկկողմ զարգացման գործընկերությանը. Տիգրան ԽաչատրյանՊարեկային ծառայությունը նախատոնական օրերին և Ամանորին ուժեղացված ծառայություն է իրականացնելու. ՆԳՆ Չինաստանը բողոք է ներկայացրել Միացյալ ՆահանգներինԻնչ հարցեր են քննարկվել միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ
Ամենադիտված