Հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ, բժշկական պարագաներ
Բլոգոսֆերա
ՊՆ խոնակ Շուշան Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ապրիլի 8-ին Պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան են տեղափոխվել բժշկական պարագաներ և սարքավորումներ, ինչպես նաև` օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացի։
Երկարաժամ ինքնաթիռային թռիչքը (8-9 ժամ) ԻԼ-76 ինքնաթիռով իրականացրել է պաշտպանության նախարարության հմուտ, փորձառու, արհեստավարժ օդաչուների երկու անձնակազմը։
Նրանք մեծ պատասխանատվությամբ ստանձնել են Երևան-Պեկին, Պեկին-Երևան չվերթի իրականացումը՝ ապահովելով կարևոր բեռի արագ և անվտանգ փոխադրումը։
Օդաչուական անձնակազմն արժանացել է պաշտպանության նախարարի և հրամանատարության բարձր գնահատանքին»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)