Հայտնի ճանապարհորդը մահացել է «Մոլեխինդ» բույսի հյութից թունավորվելուց․ ВКонтакте
Բլոգոսֆերա
Սանկտ Պետերբուրգցի հայտնի ճանապարհորդ Ալեքսանդր Նորկոն մահացել է բույսից թունավորվելուց։ Այս մասին ВКонтакте սոցցանցում հայտնել է նրա կինը ՝ Լարիսա Նորկոն:
Ավելի վաղ Ալեքսանդր Նորկոն սոցցանցի իր էջում հայտնել էր, որ ժամանակավորապես մեկնում է բնության մեջ առանձնանալու՝ «փախչելով կորոնավիրուսի հետ կապված աշխարհում տիրող իրարանցումից»։
Մոլեխինդը թունավոր բույս է, որի այլ անվանումներն են կատվի մաղադանոս, Ցիկուտա, Վյահա: Համարվում էր, որ հույն փիլիսոփա Սոկրատեսը ինքնասպան է եղել ՝ ընդունելով Մոլեխինդի հյութը:
«Սաշան իրեն միշտ անվանում էր «կամավոր պարզությամբ փիլիսոփա» ... և, փաստորեն, կրկնեց այդ ճակատագիրը», - գրել է ճանապարհորդի կինը:
Ալեքսանդր Նորկոն հայտնի է որպես հեծանվորդ, ով ճանապարհորդում էր աշխարհի շատ երկրներ: Մասնավորապես, նա հեծանվավարել էր Պետերբուրգից դեպի Եգիպտոս և Սինգապուր: 2017-ին, երբ Նորկոն որոշեց հեծանվավարել դեպի Թունիս, Պսկովի մարզում նրան մեքենայով հարվածել էին, և նա ողջ էր մնացել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)