Բրյուս Ուիլիսի կինն արձագանքել է ամուսնու և Դեմի Մուրի գիշերազգեստով լուսանկարին
Լուսանկարներ
Բրյուսի կինը՝ Ուիլիս Էմմա Հեմինգը, առաջին անգամ Ինստագրամում գրառում է կատարել այն բանից հետո, երբ ամուսնու՝ Դեմի Մուրի հետ արված «կարանտինային» լուսանկարը տարածվեց համացանցում, հայտնում է Independent-ը։
Դերասանը լուսանկար էր հրապարակել իր նախկին կնոջ հետ, ումից նա բաժանվել է 2000 թվականին: Նրանց կրտսեր դուստրը՝ Թալուլլա Ուիլիսը, տեղադրել էր լուսանկարը Ինստագրամում:
Հեմինգը հաստատել է, որ ամուսնու կողքին չէ՝ գրելով. «Ընտանեկան կապերը՝ հնարավորինս լավագույն դրսևորումով: Ես կարոտում եմ ձեզ, սիրելիներս»:
Նշենք, որ անցյալ ամիս զույգը նշում էր իրենց ամուսնության 11-ամյակը:
Բրյուս Ուիլիսը ամուսնացած էր Դեմի Մուրի հետ 1987-ից 2000 թվականներին, որի ընթացքում նրանք երեք երեխա ունեին: Ամուսնալուծությունից հետո նրանք մնացել են ընկերներ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)