«Նորք» ԻԿՀ-ի հոգեբանական ծառայության թիմն է
Լուսանկարներ«Նորք» ԻԿՀ-ի հոգեբանական ծառայության թիմն է:
Մեր երկրում COVID-19 համավարակի տարածման առաջին իսկ օրից այս թիմը մեծագույն նվիրումով ու հոգատարությամբ կատարում է իր մասնագիտական ու մարդասիրական առաքելությունը:
Թիմի անդամների մի մասն իրենց ծառայությունն իրականացնում են հիվանդանոցում, իսկ մյուսները` առցանց եղանակով կամ այլ բաժանմունքներում:
Որակյալ մասնագիտական կարողություններով ու մարդկային դրական հատկանիշներով օժտված այս թիմը հստակ գիտակցում է պահի լրջությունն ու կարևորությունը: Եվ հոգեբանի առաքելությանը հավատարիմ` շուրջօրյա հոգեբանական աջակցություն է ցուցաբերում պացիենտներին, բուժանձնակազմին և ընդհանրապես այս խնդրով մտահոգված անձանց։
Ապացուցվեց, որ բժշկական միջամտությանը զուգահեռ, նույնքան կարեւոր է հոգեբանական աջակցությունը:
#Առողջ եղեք
Սիրով` #ՆորքԻԿՀ