YouTube-ը հեռացրել է RT հեռուստաալիքի՝ Պրոցենկոյի հետ հարցազրույցի տեսանյութը
ՏեսանյութերԿոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոյի հետ RT հեռուստաալիքի հարցազրույցի տեսագրությունը հանվել է YouTube վիդեոպորտալից, ասել է լրագրող Անտոն Կրասովսկին։ Վերջինս RT ալիքով ֆիլմ է հրապարակել Կոմունարկայի մոսկովյան 40-րդ հիվանդանոցում աշխատող բժիշկների մասին: Լրագրողի խոսքով ՝ Պրոցենկոյի հետ հարցազրույցը դիտել է ավելի քան 3 միլիոն մարդ: «Գիտե՞ք ինչ էր դա: Դա հարցազրույց էր Դենիս Պրոցենկոյի հետ, որին հետևում էին ավելի քան երեք միլիոն մարդ», - գրել է Կրասովսկին իր Telegram ալիքում՝ կցելով էկրանի լուսանկարը, որտեղ ասվում է, որ YouTube- ը հեռացրել է այդ տեսանյութը՝ համարելով «անթույլատրելի»: «Մենք ստուգել ենք տեսանյութը և ջնջել այն, քանի որ այն չի համապատասխանում մեր կանոններին», - գրել է YouTube- ը: