Կառավարությունը շարունակում է և՛ մեխին, և՛ նալին խփելու անլուրջ քաղաքականությունը. Շարմազանով
Բլոգոսֆերա
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով կառավարության՝ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու որոշմանը: «Կառավարությունը շարունակում է և՛ մեխին, և՛ նալին խփելու անլուրջ քաղաքականությունը: Մի կողմից հայտարարում են, թե իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից ու արտակարգ դրություն են երկարաձգում, իսկ մյուս կողմից էլ մտադիր են բացել ռիսկային այնպիսի ոլորտի գործունեություն, ինչպիսին տեքստիլ և հագուստի արտադրությունն է: Ով էս մարդկանց գործունեությունից գլուխ հանի, արժանի է Նոբելյան մրցանակի»,-գրել է Էդուարդ Շարմազանովը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)