Արտակարգի անվան տակ սահմանափակում են մարդու տարրական ազատությունը. Արմեն Մովսիսյան
Բլոգոսֆերա
Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդկային աբսուրդին սահման չկա: Սկզբից սահմաններն էի փակում՝ չստացվեց ( չէր էլ ստացվելու), հետո մարդկանց՝ տներով, էլի չստացվեց (չի էլ ստացվելու), հիմա արդեն ամեն մեկին՝ սեփական դիմակ, հաջորդն ի՞նչ են մտածելու, որ ամեն փռշտացողին տեղում գնդակահարելն արդարացվա՞ծ է, կամ ով չիպավորվի` վիրուսից փրկվա՞ծ Է: Արտակարգի անվան տակ սահմանափակում են մարդու տարրական ազատությունը, ու այդ ամենը մեծամասնության համաձայնությամբ՝ ամբողջ աշխարհում ու Հայաստանում ևս: Փորձեք հիշել մեկ ամսվա դեպքերի խրոնիկան բացի սարսափի աղմուկից, ամբողջ աշխարհում ոչ մի ռացիոնալ քայլ: Ախր ինչ ռացիոնալության մասին է խոսքը, երբ աղմուկն ուղղակի կլանեց բոլորին: Ոչ ոք չի ուզում ընդունել՝ սա արդեն մեզ հետ է ինչքան էլ դիմակով ապրենք, գրիպի նման: Հա, վտանգավոր է ավելի, բայց պիտի հասկանանք, բոլորիս կպնելու է կամ կպել է չենք էլ իմացել, իսկ աղմուկն ուղղակի ձանձրացնում է բանականությունդ: Վիրուսի իրավունքների պաշտպաններ, չմեկնաբանեք խնդրեմ, ես մարդկային բանականության դարդն եմ»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)