Եվրոպան տիեզերական աղբի «որսորդ» է կառուցում․ թիրախը հին արբանյակն է Այո՛, սպառնում եմ. Փաշինյանը՝ Ղահրամանյանին. Ձեր ուզածն ի՞նչ է՝ պատերազմ լինի՞ (տեսանյութ) 4000 պրոցեսոր՝ գիտության համար․ Horizon-ը գործի է անցնում Բենզինի պակաս․ Մոսկվան հրահանգում է արտադրել նաև ցածր էկոլոգիական դասի վառելիք Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը Մարդիկ օրերով սահմանին կանգնած են, դուք ի՞նչ եք անում․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Աստերոիդը՝ նոր հայացքով․ «Հերան» տեսնում է նաև անտեսանելին Ի՞նչ փոպարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 18-ին «Վոյաջեր-1»-ը հասնում է նոր սահմանագծի՝ Երկրից մեկ լուսային օր Թրամփ–Պուտին ինտրիգ․ Ուկրաինա և լրտեսական գործ. Պետբյուջեի դեֆիցիտը՝ 1 մլրդ դրամ (տեսանյութ) «Գրեմմիի» մրցավազքը թեժանում է․ Ռեյը՝ 11, Ռոզալիան՝ 9 անվանակարգում ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ու նախարարները պատասխանում են պատգամավորների հարցերին 

Անհրաժեշտ է դանդաղեցնել սպառման մակարդակի կրճատումը. Մելքումյան

Բլոգոսֆերա

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի' հայրենակիցներ,

Սիրելի' ժողովուրդ,

Այսօր բոլորս ապրում ենք դժվարին օրեր։ Իհարկե, համոզված ենք, որ հաղթահարելու ենք այս դժվարությունները։ Կարեւորը՝ չկորցնենք հավատը վաղվա լավ օրվա նկատմամբ։

Դրա հետ միասին կան որոշ դժվար լուծվող խնդիրներ, որոնց հետ կապված ես, որպես տնտեսագետ, կցանկանայի Ձեզ հետ կիսվել մտքերով։

Այսպես, ակնհայտ է, որ աշխարհում սպասվում է տնտեսության ռեցեսիա (կտրուկ անկում կամ կրճատում)։ Դրա մասին հայտարարում են Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), Համաշխարհային բանկը եւ այլ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ։

Խնդիրը անկման չափի, այսինքն՝ նաեւ դրա հետեւանքների մեջ է։ Հետեւանքներ ո'չ միայն տնտեսական, այլեւ՝ սոցիալական, հոգեբանական։ Ավելանալու է աղքատության մակարդակը, գործազրկությունը, եւ այլն։

Պարզ է, որ սպառման մակարդակը նաեւ մեր հանրապետությունում է կրճատվելու։ Իսկ քանի որ մենք առավելապես սպառող, քան կուտակող պետություն ենք եղել, ուստի առանց այդ էլ սոցիալական լրջագույն խնդիրներ ունեցող երկրում ճգնաժամի հարվածը ավելի ուժգին կարող է լինել։ Դա նշանակում է, որ սպառման ծավալի կրճատմանը զուգահեռ կնվազի նաեւ առաջարկը, այսինքն՝ արտադրության եւ առեւտրի ծավալները։ Սա՝ ներքին շուկայում։

Ուստի անհրաժեշտ է դանդաղեցնել սպառման մակարդակի կրճատումը մի կողմից, եւ մյուս կողմից՝ խթանել տեղական արտադրությունը եւ օգտագործել արտահանման բոլոր հնարավորությունները։

Այսպիսով, պետք է սոցիալական հարցերի լուծումը չհակադրել ձեռնարկատիրության խթանման խնդրին։

Եվ երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ասում է, որ պետք է դրամական փոխհատուցում տալ նաեւ չգրանցված օրավարձով աշխատողներին, դա նշանակում է, որ մենք չենք կարող թույլ տալ, որ մեր հայրենակիցներն ունենան տարրական սննդի կամ դեղամիջոցների ձեռքբերման խնդիր։

Այո, այդ ինչպե՞ս է լինում, որ պետական բոլոր կառույցները խոսում են մեր պետության Համախառն ներքի արդյունքի (ՀՆԱ) մակարդակի եւ նրա աճի մասին, որտեղ ներառված է պաշտոնապես նաեւ այդ չգրանցված աշխատողների կողմից ստեղծված արդյունքը (կառույցներ, շենքեր, շինություններ, գյուղատնտեսական արտադրանք, ապրանքներ եւ ծառայություններ, եւ այլն), իսկ ահա, երբ հասել է նեղ օրերին նրանց աջակցելու ժամանակը, կարծես թե հրաժարվում ենք։

Չի կարելի։

Նաեւ օրավարձով աշխատող մեր հայրենակիցներն են շենացնում, ստեղծում մեր նոր պետությունը։

Մենք կառավարությանն առաջարկել ենք գործիքակազմ, թե ինչպես պետք է նույնականացնել մեր հայրենակիցների աշխատանքային գործունեությունը։ Դրա համար գործում է նույնիսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թ. համապատասխան որոշումը։ Մարդիկ գործատուների հետ ունեցել են համապատասխան հաղորդագրություններ, լուսանկարներ, թիմային են աշխատել, եւ այլն։ Ի վերջո, այդ մարդիկ գրանցված չեն, բայց հո գաղտնի չե՞ն աշխատել։

Օրինակ՝ մեր բոլորի բնակարաններում վերանորոգման տարբեր աշխատանքներ կատարող վարպետը որտե՞ղ պետք է գրանցվեր, կամ տաքսի ծառայության վարորդը, որի գործունեությունը հստակ գրանցվում է տաքսի ծառայության էլեկտրոնային տեղեկատվական համակարգում, բայց լիցենզիա չունի, հիմա գրանցվա՞ծ է, թե չէ։

Իհարկե, Աստված տա՝ մենք շուտ դուրս գանք այս իրավիճակից։ Բայց հստակ գիտակցենք, որ մարդկանց նվազագույն կենսամակարդակի պահպանումը նշանակում է պատվերներ տարբեր ոլորտների ձեռնարկություններին։ Եվ հակառակը։

Վերջում։

Չի կարելի թույլ տալ սպառման մակարդակի կտրուկ նվազում։ Սպառման կառուցվածքի մեջ որոշ տեղաշարժեր՝ այո, բայց սոցիալական կոլապս՝ ոչ։

Երկուշաբթի օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շրջանառության մեջ կդնի առավել տուժած տնտեսության ոլորտների ձեռնարկությունների հարկային արձակուրդների մասին օրենքի նախագիծը, եւ ոչ միայն։

(շարունակելի)

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրոպան տիեզերական աղբի «որսորդ» է կառուցում․ թիրախը հին արբանյակն էԱյո՛, սպառնում եմ. Փաշինյանը՝ Ղահրամանյանին. Ձեր ուզածն ի՞նչ է՝ պատերազմ լինի՞ (տեսանյութ) Փարիզում ոստիկանները բողոքի ցույց են անցկացրել Մակրոնի նստավայրի մոտ4000 պրոցեսոր՝ գիտության համար․ Horizon-ը գործի է անցնումԲենզինի պակաս․ Մոսկվան հրահանգում է արտադրել նաև ցածր էկոլոգիական դասի վառելիքՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը Էրդողանը կոչ է արել ուժեղացնել ճնշումն Իսրայելի վրա՝ Գազայում աղետը դադարեցնելու համարՄարդիկ օրերով սահմանին կանգնած են, դուք ի՞նչ եք անում․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Աստերոիդը՝ նոր հայացքով․ «Հերան» տեսնում է նաև անտեսանելինԻ՞նչ փոպարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 18-ին Գերմանիայում քննարկվում է քաղաքացիության համար բնակության ժամկետը 8 տարի դարձնելը«Վոյաջեր-1»-ը հասնում է նոր սահմանագծի՝ Երկրից մեկ լուսային օրՄԱԳԱՏԷ-ն աշխատում է Զապորոժիեի ԱԷԿ-ի պահեստային վառելիքի ապահովման ուղղությամբԹրամփ–Պուտին ինտրիգ․ Ուկրաինա և լրտեսական գործ. Պետբյուջեի դեֆիցիտը՝ 1 մլրդ դրամ (տեսանյութ) «Գրեմմիի» մրցավազքը թեժանում է․ Ռեյը՝ 11, Ռոզալիան՝ 9 անվանակարգումՍտուբը կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի մինչև տարեվերջՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ու նախարարները պատասխանում են պատգամավորների հարցերինՄեկ միլիոն դոլար՝ գիտակցության գաղտնիքը քննող փիլիսոփայինԻսրայելը չի հեռանա Սիրիայից, Լիբանանից և Գազայից՝ մինչև սպառնալիքների վերացումը«Ֆազի» սպանության գործով նոր զարգացում․ Հարություն Սահակյանը Ռուսաստանից բերվել է Հայաստան Մետրոպոլիտենի գանձերը՝ Շանհայում․ բացվում է զարդերի նոր ցուցահանդես Աթոռ էի նետում, որ զսպեի ընդդիմադիր պատգամավորին․ ԱլեքսանյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ի խոցման մասինՆոր Բոնդին ընտրել են վերջին պահին․ Բեզոսը բացել է գաղտնիքըՖուտբոլի ֆեդերացիան սատարում է Դիալլոյին՝ Ինֆանտինոյի փոխարենՄեկ Սպերցյանը քիչ է․ Ղազարյանը ներկայացրել է հայկական ֆուտբոլի իր ծրագիրըՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները 180 մլն դոլարի Վան Գոգը՝ աճուրդում․ ժառանգների հետ վեճը հարթվել է10 ֆուտբոլիստով՝ 2։2․ Հայաստանի պատանիները դիմացան ԿիպրոսումԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ԱՄՆ-ում հետաքննում են նախարարի հնարավոր շահերի բախումը NVIDIA-ի շուրջԱթոռ էի նետում, որ զսպեի ընդդիմադիր պատգամավորին․ ԱլեքսանյանԿԽՄԿ-ն ներկայացրել է 2020-2026 թթ. անհայտ կորած անձանց հարցերով իրականացված աշխատանքների ամփոփագիրըNVIDIA-ն դադարեցրել է առաջադեմ չիպերի մատակարարումը ՉինաստանՌուբինյան․ ՌԴ-ն չի շտապում երկաթուղու հարցում․ Իրանի առաջարկը ՀՀ-ին և Վատիկանի արձագանքը «Դետրոյթը» կանգնեցրեց «Սան Անտոնիոյին»․ 12 հաղթանակի շարքն ընդհատվեցՌուսական ռազմավարական ռմբակոծիչների թռիչքներն անհանգստացրել են Ճապոնիային ու ԹայվանինԳրայմսի 47 միավորն ու անհավանական վերադարձը․ «Լեյքերսը» փրկեց խաղըԱդրբեջանցի զինվորականի պահման պայմաններն ավելի լավ են, քան Թևանյանինը, Քոչարյանինը․ հայտարարություն Սի Ծինփինը անձամբ դիմավորել է Թրամփին՝ պատմական բանակցություններից առաջԶվերևը կանգ չի առնում․ Շելթոնի նկատմամբ 7-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը Հայտնում եմ իմ հավատարմությունը Մասիսի մարդկանց և մեր համայնքի ապագայի նկատմամբ. ՀամբարձումյանՆոր հարձակումներ Պարսից ծոցում՝ օդում և ծովումՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱրգենտինայի գոլային տարափը․ Կոստա Ռիկան պարտվեց 0։7 հաշվով «Թող Տերն օրհնի մեր ուղին, տանի դեպի հաղթանակ». Դավիթ Համբարձումյանը աջակիցների հետ աղոթք բարձրացրեցՍի Ծինփին. Չինաստանը և Ռուսաստանը պետք է ամրապնդեն փոխգործակցությունը պետական ​​​​մարմինների և զինված ուժերի միջևՊորտուգալիան դիմացավ 10 ֆուտբոլիստով․ 3։2 հաղթանակ և առաջին տեղըՀնդկաստանը կոչ է արել դադարեցնել Հորմուզի նեղուցում քաղաքացիական նավերի վրա հարձակումները Հոլանդի հարվածը 96-րդ րոպեին․ Նորվեգիան շրջեց խաղն ու անցավ քառորդ եզրափակիչ
Ամենադիտված