28 և 30 տարեկան երկու երիտասարդ են ձերբակալվել թմրանյութ տեղափոխելու համար ՔՊ-ում պայքարը թեժանում է․ առանցքային հանձնաժողովների նախագահի պաշտոնների համար մի քանի թեկնածու կա Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է տնային կալանքի տակ գտնվող քաղաքացու նամակագրության իրավունքի իրացումը Fars. ԱՄՆ-ն պայթեցրել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամուրջը Դատախազությունը պահանջում է նախկին նախարար Արամ Հարությունյանից վերադարձնել հողատարածքը Ձեռք են բերվել համապատասխան թույլտվությունները գործարանի աշխատանքը վերսկսելու համար (տեսանյութ) Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին․ «Հրապարակ» Եթե անձնական հարցեր ունի Նիկոլը պարոն Ծառուկյանի հետ կարա բանակցի ոճ, թե էսքան ժողովրդին սոված թողնի (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է․ նրան տեղափոխում են «Կենտրոն» ՔԿՀ Հասարակ բանվորն ավելի շատ է տուժում, չի կարելի էսպես. Աշխատակից (տեսանյութ) 15 տարվա ազատազրկման վճիռ են կայացրել, սա նույնիսկ կարված գործ չէ, այլ՝ կարկատան է. Դավիթ Իշխանյանի ուղերձը՝ Բաքվի բանտից Հանգիստ կարող եք գնալ տներով. կասենք՝ ինչ հերթափոխով եք աշխատելու. «Արարատցեմենտ»–ի տնօրեն (տեսանյութ) 

Փաշինյանը 2009 թվականին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ թիվ 20 խցում իր գրած տեքստն է հրապարակել

Բլոգոսֆերա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբբուքյան էջում գրել է․ 

«Այս տեքստը գրել եմ 2009 թվականի սեպտեմբերի

19-ին, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ թիվ 20 խցում։ Այն ժամանակ տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում։

Չգիտեմ հիմա այն ինչպես կհնչի, բայց Զատկի տոնին պատեհ եմ համարում այն տեղադրելը։

Տասը արդարներից մեկը

Հանրային կյանքում անհատի դերի քննարկումները ի վերջո հանգում են խոշոր տրամաչափի մարդկանց։ Սրանում տարօրինակ ոչինչ չկա, որովհետև հենց խոշոր տրամաչափի անհատներն են պատմություն կերտում և փոխում պատմության ընթացքը։ Այս գիտակցումը, ահա, որպես կանոն հանգեցնում է եզրակացության, թե շարքային մարդու վրա չի կարելի պատասխանատվություն դնել գլոբալ պրոցեսների ընթացքի համար։ Ըստ էության, պատմագիտությունն էլ հենց այսպես է մոտենում խնդրին։ Պատմաբանների հետաքրքրության օբյեկտը թագավորներն են, իշխանները, զորավարները, հերոսները։ Պատմաբանությունը, սակայն, չի անդրադառնում այն հարցին, թե, ասենք, ամենասովորական կոշկակարի վարքը, բարքը աշխատանքի մեջ և ընտանիքում ինչպես են ազդում պատմության ընթացքի վրա։

Իսկ որ նման ազդեցություն գոյություն ունի, արևմտյան գիտնականները սկսել են կռահել ոչ հեռավոր անցյալում, երբ շրջանառության մեջ դրվեց «թիթեռնիկի էֆեկտ» հասկացությունը։ Այս արտահայտությունը հատկապես լայն տարածում ստացավ ֆանտաստ գրող Ռեյ Բրեդբերիի հանրահայտ «Եվ թնդաց որոտը» պատմվածքի լույս ընծայումից հետո։ Պատմվածքի հերոսը, ճամփորդելով ժամանակի մեջ՝ մի քանի հազար տարի ետ է գնում և հայտնվում նախնադարյան ժամանակներում։

Այստեղ ահա, պատահաբար տրորում-սպանում է մի թիթեռի, ու երբ վերադառնում է մեր ժամանակներ, խոշոր, դարակազմիկ, դրամատիկ տարբերություններ է հայտնաբերում։ Արևմտյան փիլիսոփաները, ահա, սկսեցին խոսել այն մասին, որ ամենաաննշան իրադարձությունները ուղիղ կապ ունեն գլոբալ, անգամ տիեզերական պրոցեսների հետ, և փոթորիկները կարող են ծագել թիթեռի թևի շարժումից։ Եթե, ուրեմն, ժամանակակից փիլիսոփայությունը սկսել է այդքան լուրջ վերաբերվել թիթեռի թռիչքին, որքան ավելի լուրջ է ամենասովորական անհատի վարքի ազդեցությունը օբյեկտիվ իրականության վրա։

Նման ազդեցությունը, սակայն, անհաշվելի և անչափելի է՝ գոնե գիտության համար։ Բայց այնտեղ, որտեղ գիտությունը անզոր է կամ իր առաջին քայլերն է անում, օգնության է գալիս Աստվածաշունչը։ Հենց առաջին մասում՝ Ծննդոցում, Սուրբ Գիրքն ընդգծում է անհատի վարքի ուղղակի ազդեցությունը գլոբալ գործընթացների վրա։ Ու եթե Ադամի, Եվայի, Կայենի դեպքում գործ ունենք, այսպես ասած, խոշոր տրամաչափի անհատների հետ, բոլորովին ուրիշ վիճակի ենք հանդիպում Սոդոմի կործանման նախապատմությանը ծանոթանալիս։ Այս դրվագում, ահա, մենք ծանոթանում ենք մի պատմության, որի ելքը վճռվում է մեզ անհայտ, շարքային մարդու վարքագծով։

Երբ Տերը Աբրահամին տեղյակ է պահում Սոդոմը և Գոմորը կործանելու իր մտադրության մասին, Աբրահամը հարց է դնում նրա առաջ. «Մի՞թե դու արդարին ամբարիշտի հետ կոչնչացնես, և արդարը նույն բանին կենթարկվի, ինչ որ ամբարիշտը։ Եթե քաղաքում հիսուն արդար լինի, կոչնչացնե՞ս նրանց, չե՞ս խնայի ամբողջ քաղաքը՝ հանուն այնտեղ գտնվող հիսուն արդարների» (Ծննդոց 18։23, 24)։ Տերը Աբրահամին խոստանում է չկործանել Սոդոմը, եթե այնտեղ հիսուն արդար գտնվի։ Աբրահամը, սակայն, չի բավարարվում ձեռքբերածով և կրկին վախվորած դիմում է Աստծուն. «Իսկ եթե հիսուն արդարները պակասեն հինգ հոգով, այդ հինգի պատճառով դարձյա՞լ կկործանես ողջ քաղաքը»։

Տերը Աբրահամին խոստացավ չկործանել քաղաքը, եթե այնտեղ քառասունհինգ արդար գտնվի։ Աբրահամը, սակայն, սրանով նույնպես չի բավարարվում և հետաքրքրվում է, թե արդյո՞ք Աստված կկործանի ողջ քաղաքը, եթե այնտեղ երեսուն արդար գտնվի։ Տերը խոստանում է խնայել ողջ քաղաքը, եթե այնտեղ երեսուն արդար գտնվի։ Ի վերջո, Տերը Աբրահամին խոստացավ քաղաքը չկործանել, եթե այնտեղ տասը արդար գտնվի։

Սոդոմում, սակայն, Աստված միայն մեկ արդար գտավ՝ Ղովտին, և նրան հորդորեց չորս հոգանոց ընտանիքի հետ հեռանալ, ապա և կործանեց քաղաքը։ Ո՞ւմ վրա է ուրեմն, Սոդոմի կործանման պատասխանատվությունը։ Քաղաքի իշխանների՞, մեծատունների՞. անշուշտ։ Հենց նրանք են առաջին հերթին պատասխանատու քաղաքը համակած ապօրինությունների, մեղքերի, շնության համար։ Աստվածաշունչը, սակայն, քաղաքի կործանման նախապատմության նմանօրինակ շարադրմամբ առաջին պլան է մղում այն իրողությունը, որ տվյալ դեպքում քաղաքի կործանման պատճառը ոչ թե շատերի ամբարշտությունն է, այլ հրեշավոր իրողությունը, որ այնտեղ չգտնվեց տասը արդար։

Տերը կխնայեր քաղաքը, եթե այնտեղ տասը, ընդամենը տասը արդար լիներ՝ տասը բանվոր, բրուտ, այգեգործ։ Լիդերները մեղավոր են քաղաքը ամբարշտության որջ դարձնելու համար, բայց շարքային բնակիչներինն է այն կործանումից փրկել չկարողանալու մեղքը, որովհետև սրա համար շատ բան չէր պահանջվում. ընդամենը արդար լինել։ Ուշադրություն դարձրեք, ոչ թե անմեղ, ոչ թե մեղքից զուրկ, այլ արդար։ Դժվար է կարծել, թե Սոդոմում բոլորը անարդար ու մեղսագործ են եղել ի սկզբանե։

Քաղաքի կործանումը վրա է հասել այն ժամանակ, երբ արդարները իրենց արդարությունը զոհաբերել են ինչ-որ վայելքների դիմաց, երբ համակերպվել են անարդարության հետ, երբ ձուլվել են ամբարշտությանը, երբ զլացել են պաշտպանել արդար լինելու իրենց իրավունքը, երբ զլացել են տարանջատվել անարդարությունից և ամբարշտությունից։ Մի ինչ-որ պահի քաղաքը զրկվել է արդարներից, և այս մասին ոչ ոք չի կռահել՝ հույս ունենալով, որ արդարները շարունակում են ապրել իրենց կողքին, ինչ-որ տեղ, մոտակա տներից մեկում։ Եվ այսպես՝ ոչ ոք հոգ չի տարել պահանջվող տասը արդարներից մեկը դառնալու համար։

Ես հասկանում եմ բոլոր այն քաղաքացիներին, այսպես կոչված՝ «շարքային քաղաքացիներին», ովքեր պնդում են, թե իրենք պատմական պատասխանատվություն կրող սուբյեկտ չեն, և պատասխանատվությունը քաղաքական, մտավորական, հոգևոր այրերի ուսերին է։ Սա ճշգրիտ դիրքորոշում է, և լիդերները պետք է մշտապես զգան իրենց պատասխանատվությունը։ Բայց լիդերներին պատասխանատվության կանչելը «շարքային քաղաքացիների» ամբողջության, այսինքն՝ ժողովրդի գործն է։
Գուցե սա հենց այն գործն է, որ պետք է համարվի արդարություն։ Ամեն դեպքում՝ տանը իր հոգսի մեջ փակված ու հեռու ամեն քաղաքացի պատմական առաքելություն ունի. տասը արդարներից մեկը դառնալու առաքելություն։

Իսկ երբ անարդարությունը բախում է իր դուռը, նա պետք է դուրս գա իր տնից և իր արդարությունը հաստատի նաև փողոցում։

Ինչ վերաբերում է լիդերներին, արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով։ Անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
28 և 30 տարեկան երկու երիտասարդ են ձերբակալվել թմրանյութ տեղափոխելու համարՔՊ-ում պայքարը թեժանում է․ առանցքային հանձնաժողովների նախագահի պաշտոնների համար մի քանի թեկնածու կաՄեծ Բրիտանիայում սկսվել է նոր վարչապետի ընտրության գործընթացըՄարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է տնային կալանքի տակ գտնվող քաղաքացու նամակագրության իրավունքի իրացումը Իրանը նոր հարվածներից հետո մեղադրել է ԱՄՆ-ին ռազմական հանցագործությունների մեջFars. ԱՄՆ-ն պայթեցրել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամուրջըԴատախազությունը պահանջում է նախկին նախարար Արամ Հարությունյանից վերադարձնել հողատարածքըՁեռք են բերվել համապատասխան թույլտվությունները գործարանի աշխատանքը վերսկսելու համար (տեսանյութ) Մադեյրայում դրոնային շոու են կազմակերպել Ռոնալդուին հրաժեշտ տալու համար.(տեսանյութ)Լեհաստանի ՊՆ-ը հայտարարել է, որ ամերիկյան զորքերը կվերադառնան երկիրԱՄՆ-ն հարվածել է Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին և հրթիռային պահեստներինԾառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին․ «Հրապարակ»Էրդողանը ԵՄ առաջնորդներին՝ Կոշտային և Ուրսուլա ֆոն դեր Լեյենին նվիրել է ատրճանակներԵթե անձնական հարցեր ունի Նիկոլը պարոն Ծառուկյանի հետ կարա բանակցի ոճ, թե էսքան ժողովրդին սոված թողնի (տեսանյութ) Մերցը հայտնել է ԱՄՆ-ից Tomahawk հրթիռների ձեռքբերման մասինԳագիկ Ծառուկյանը կալանավորվել է․ նրան տեղափոխում են «Կենտրոն» ՔԿՀԹրամփի նոր ինքնաթիռն ավելի քիչ հնարավորություններ ունիՀասարակ բանվորն ավելի շատ է տուժում, չի կարելի էսպես. Աշխատակից (տեսանյութ) 15 տարվա ազատազրկման վճիռ են կայացրել, սա նույնիսկ կարված գործ չէ, այլ՝ կարկատան է. Դավիթ Իշխանյանի ուղերձը՝ Բաքվի բանտիցՀանգիստ կարող եք գնալ տներով. կասենք՝ ինչ հերթափոխով եք աշխատելու. «Արարատցեմենտ»–ի տնօրեն (տեսանյութ) Էկել էս նստել էս ռույլին էս ազգի համար ի՞նչ էս արել. «Արարատցեմենտ»-ի աշխատակիցը՝ Փաշինյանին (տեսանյութ) Կատարն ու Իրանը քննարկել են ԱՄՆ-ի հետ նոր սրման հետևանքներըՏուվայում, նախնական տվյալներով, հայտնաբերվել են անհետ կորած երկու 12-ամյա աղջիկների մարմիններըԻրանի զինված ուժերը պարտության են մատնել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից աջակցվող ահաբեկիչներինԵս ամեն ամիս փող եմ մուծում. գալիս ա ամսվա մուծման օրը ես չգիտեմ ինչ է լինելու (տեսանյութ) Ամեն տեղ էլ գնալու ենք, Ճանապարհները կփակենք. «Արարատցեմենտ»-ի աշխատակից (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ «Արարատցեմենտի» աշխատակիցների ակցիան․ աշխատանքի բացակայությունը դժգոհության պատճառ է դարձելՀայտնել են կենդանիների նկատմամբ ալերգիայի դեմ պատվաստանյութերի մշակման մասինՄերցը հայտարարել է ԱՄՆ-ի հետ «Տոմահավկ» հրթիռներ գնելու համաձայնագրի մասինՓաշինյանը՝ «Արարատցեմենտի» ապագայի մասին․ գործարանը կանցնի պետական կառավարմանAstraZeneca-ի բաժնետոմսերը կտրուկ անկել են դեղամիջոցի անհաջող փորձարկումից հետոԱքսյոնովը հայտնել է Ղրիմում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհի մասինԱսֆալտին փռելու հրահանգը՝ և ոչ միայն, տրվել է շատ վաղուց, ասել եմ՝ պետք է իրականանա․ Փաշինյան (տեսանյութ) Խամենեիի մարմինը տեղափոխվել է Մաշհադ, որտեղ տեղի կունենա հուղարկավորությունըՍահմանադրությունը փոխելու գործընթացը մտնում է վճռական փուլ․ Փաշինյանը հայտարարեց նոր ժամկետՄխիթար Հայրապետյանը կհեռանա ԲՏԱ նախարարի պաշտոնիցԱլեն Սիմոնյանի համար լուծումներ կգտնենք, քննարկում ենք․ Փաշինյան (տեսանյութ) Մերցը նշել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները գերազանցել են իր սպասումներըԻրավապահները գործում են իրենց լիազորությունների շրջանակներում. Փաշինյան (տեսանյութ) «7 ժամ վիրահատություն՝ գայլի հարձակումից հետո․ 72-ամյա տղամարդու դեմքը վերականգնման կարիք ունի»Դատաիրավական համակարգը նորմալ պիտի գործի․ Փաշինյանը՝ Ծառուկյանին կալանվորելու մասին (տեսանյութ) Patriot-ի լիցենզիայի՝ Կիևին փոխանցումը ռիսկեր կստեղծի ԱՄՆ-ի համարԻրավապահ համակարգում պաշտոնանկությունների շքերթ կլինի՞. ովքեր կհեռանան (տեսանյութ) Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին․ Սարիկ Մինասյանը որոշել է Գյումրիից տեղափոխվել ԵրեւանԱպարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք երկրաշարժ է գրանցվելԷստոնիան նախատեսում է Ուկրաինայից հեռահար զենք գնելՊաշտոնատար անձինք քաղաքացու օգտին ապօրինի անգործության և թողտվության համար կաշառք են ստացելՉինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 39 մարդ է զոհվելՔարահունջում գայլի հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Երևան․ ԲԿ-ի տնօրենԾխելը կապեք բանկային քարտի հետ, կարո՞ղ է տատիկի քարտով է գնում. Ո՞նց իմանանք, որ մարդը ծխելը թողել է (տեսանյութ)
Ամենադիտված