2 տարվա ազատազրկում` Pussy Riot-ի աղջիկներին
Ռուսաստան
Մոսկվայի Խամովնիչյան դատարանը հենց նոր ավարտեց Pussy Riot խմբի մասնակիցների նկատմամբ դատավճռի հրապարակումը և դատապարտեց աղջիկներին 2-ական տարվա ազատազրկման: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Մարտ ամսին ձերբակալված երեք աղջիկների նկատմամբ դատախազը դատարանից խնդրել էր 3 տարվա ազատազրկում, սակայն դատարանը, խուլիգանության մեջ մեղավոր ճանաչելով աղջիկներին, մասնակի բավարարեց մեղադրողի խնդրանքը և նշանակեց ազատազրկում` 2 տարվա չափով:
Նշենք, որ աշխարհում բազմաթիվ հայտնի երաժիշտներ (այդ թվում` Մադոննան և Պոլ Մակարթնին) և պետական գործիչներ հայտարարել են, որ սատարում են Pussy Riot-ի աղջիկներին և գտնում են, որ այդ մեղադրանքը իրենից քաղաքական վրեժխնդրություն է ներկայացնում: Իսկ մարտ ամսից ի վեր տարբեր երկրներում ու քաղաքներում (այդ թվում` Երևանում) տեղի են ունեցել բողոքի ցույցեր` ի պաշտպանություն ակտիվիստուհիների։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)