Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՍԴՀԿ ներկայացուցիչներին
Սփյուռք
Օգոստոսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՍԴՀ կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին, դիվանի անդամ Վազգեն Կալթակճյանին:
ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ նախարարությունում ստեղծվել է սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող աշխատանքային խումբ, և ներկայացրեց լուծումներ ստացած և կատարման փուլում գտնվող խնդիրները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սիրիայի հայ համայնքի հետ կապված խնդիրներ: Մասնավորապես անդրադարձան սիրիահայ երեխաների կրթական հարցերին: Որոշվեց համատեղ ստեղծել աշխատանքային խումբ՝ կազմված նաև սիրիահայերից, որը զբաղվելու է Հայաստանում գտնվող դպրոցահասակ սիրիահայ երեխաների կրթության կազմակերպմամբ:
ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամներն իրենց գոհունակությունը հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ սիրիահայերի խնդիրները լուծելու նպատակով ձեռնարկված քայլերի առնչությամբ և պատրաստակամություն հայտնեցին սատարել նախարարության նախաձեռնությունները՝ մասնավորապես շեշտելով ֆինանսական աջակցությունը:
Նախարար Հակոբյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ հույս հայտնելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները առաջիկայում կվերածվեն գործի:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան