«ԴԻԱԼՈԳ» կազմակերպությունը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահին
«ԴԻԱԼՈԳ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին` Արցախի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: Մոսկովյան կազմակերպության ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի' պարոն Հարությունյան, Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններում
Ձեր համոզիչ հաղթանակի և խորհրդարանում «Ազատ Հայրենիք» կուսակցության տպավորիչ ներկայացվածության կապակցությամբ։ Այս ընտրությունները կարևոր քայլ հանդիսացան Արցախում պետականաշինության զարգացման, քաղաքական մրցակցային համակարգի կայացման և սերնդափոխության ապահովման համար: Ակնհայտ է, որ ընտրարշավի ընթացքում Ձեր ցուցաբերած հանդուրժող և լայնախոհ կացվածքը կնպաստի Արցախում քաղաքական լայն համախմբմանը և հասարակական համերաշխության ապահովմանը, Հայաստանի Հանրապետության և սփյուռքի կազմակերպությունների հետ հետագա ներդաշնակ համագործակցությանը:
Համոզված եմ, որ Ձեր ունեցած պետական կառավարման և քաղաքական փորձը կծառայի Արցախի անվտանգության ամրապնդմանը, կառավարման համակարգի արդիականացմանը, առկա սոցիալ-տնտեսական խնդիրների լավագույն լուծումներին: Ելնելով Ձեզ հետ ունեցած գործընկերության երկարամյա փորձից, ինչպես նաև Արցախի մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցությունից, վստահություն եմ հայտնում, որ մեր հետագա համատեղ ծրագրերը և ջանքերը նույնպես կնպաստեն Արցախի զարգացմանը և նրա միջազգային ներկայացվածությանը»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)