Որևէ խնդիր որևէ քաղաքական գործչի հետ մենք չունենք․ Արայիկ Հարությունյան
Արցախ
Արցախում իրականացնելու եմ այնպիսի քաղաքականություն, որ կարողանանք համախմբել մեր հասարակությանը, համախմբված դիմակայենք մարտահրավերները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Որևէ խնդիր որևէ քաղաքական գործչի հետ մենք չունենք։ Քաղաքական հետապնդում չի լինելու ոչ մեկի նկատմամբ»,- ասաց Հարությունյանը։ Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախընտրական փուլում իր հասցեին հնչած բազմաթիվ վիրավորական հայտարարությունների առնչությամբ ցանկացել է դիմել դատարան, սակայն այժմ մտափոխվել է։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)