«Զենիթը» հետաքրքրված է «Յուվենտուսի» պաշտպան Ռուհանիի տրանսֆերով․ Tuttomercatoweb
Սպորտ
«Զենիթը» հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանիի տրանսֆերով, հայտնում է Tuttomercatoweb-ը: Ըստ աղբյուրի՝ կողմերը բանակցում են: «Զենիթը» 25-ամյա խաղացողին առաջարկում է եռամյա պայմանագիր՝ տարեկան 2,5 միլիոն եվրո աշխատավարձով: Պաշտպանը հանդես է գալիս «Յուվենտուսի» կազմում 2015 թվականից:
Հիշեցնենք, որ Ռուգանին դարձել է թիմի առաջին խաղացողը, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Ֆուտբոլիստն այժմ ապաքինվել է։ Այս մրցաշրջանում 25-ամյա Ռուգանին 7 հանդիպում է անցկացրել «Յուվենտուսի» համար: Ֆուտբոլիստի հաշվին ևս յոթ հանդիպում կա Իտալիայի հավաքականի համար:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան