Կորոնավիրուսի պատճառով կոմայի մեջ գտնվող կինը լիովին առողջ երեխա է լույս աշխարհ բերել․ The Mirror
ՏեսանյութերԱմերիկյան Վաշինգտոն նահանգի Վանկուվեր քաղաքում բնակվող Անժելա Պրիմաչենկոն լիովին առողջ դուստր է ունեցել կորոնավիրուսի պատճառով արհեստական կոմայի մեջ գտնվելու ընթացքում, գրում է The Mirror- ը: Աղջկան անվանել են Ավա։ Կոմայից դուրս գալուց հետո հիվանդանոցի ողջ անձնակազմը նրան ծափահարություններով են ողջունել։ 27-ամյա Պրիմաչենկոն վարակվել էր COVID-19- ով, նրա վիճակը վատացել էր, և նա հոսպիտալացվել էր օրեր առաջ: Հոսպիտալում նրան միացրել էին թոքերի օդափոխության սարքին և սուզել արհեստական կոմայի մեջ։ Այդ ժամանակ Պրիմաչենկոն 33 շաբաթական հղի էր: «Երբ ես դուրս եկա կոմայից, ես այլևս մեծ փորիկով չէի: Զարմանքից քարացել էի», - պատմել է Անժելան: Պրիմաչենկոն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, բայց նա դեռևս չի կարողացել գրկել իր երեխային: Մայրն ու դուստրը միասին կլինեն, երբ կնոջ կորոնավիրուսային թեստը բացասական լինի։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)