ISU-ն չեղյալ է հայտարարել 2020 թվականի գեղասահքի աշխարհի առաջնությունը․ Ռիա Նովոստի
Սպորտ
Սահորդների միջազգային միությունը (ISU) չեղյալ է հայտարարել 2020 թվականի գեղասահքի աշխարհի առաջնությունը կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, հայտնում է ISU պաշտոնական կայքը:
Գեղասահքի աշխարհի առաջնությունը նախատեսվում էր անցկացնել մարտի 16-22-ը Մոնրեալում։
«ISU խորհուրդը ապրիլի 16-ին կայացած իր առցանց հանդիպման ժամանակ որոշեց, որ 2020-ին սպասվող աշխարհի առաջնության անցկացումը անհնար է: Հետևաբար, այդ մրցումները պետք է միանշանակորեն չեղյալ հայտարարվեն», - ասվում է հաղորդագրության մեջ: «Ինչ վերաբերում է 2020/21 մրցաշրջանի պլանավորմանը, հաշվի առնելով կորոնավիրուսային ճգնաժամի զարգացման անորոշությունը և դրա ազդեցությունը միջազգային սպորտային իրադարձությունների վրա, ISU խորհուրդը ապրիլի 28-ին կանցկացնի ևս մեկ առցանց հանդիպում, որի նպատակն է հաղորդակցվել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Մենք կքննարկենք նաև ISU-ի սահորդների մրցանակների հանձնման արարողությունը», - ասվում է հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան