Արանգիսը կարիերան կշարունակի Բավարիայում․ Radio Futuro
Սպորտ
Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Չարլզ Արանգիսը հաջորդ մրցաշրջանից կխաղա գերմանական մեկ այլ ֆուտբոլային ակումբի՝ Մյունխենի «Բավարիայի» հետ, հայտնում է Radio Futuro-ն: Համաձայն Transfermarkt պորտալի՝ Արանգիսի պայմանագիրը «Բայերի» հետ ավարտվում է հունիսի 30-ին: Ամռանը ֆուտբոլիստը պետք է դառնա ազատ խաղացող: Արանգիսը «Բայերի» կազմում հանդես է գալիս 2015-ի ամռանից: Այս մրցաշրջանում 30-ամյա կիսապաշտպանը 27 հանդիպում անցկացրեց «Լևերկուզեն» ակումբի համար և խփեց երեք գոլ:
Արանգիսը Չիլիի հավաքականի համար անցկացրել է 78 հանդիպում և խփել յոթ գոլ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան