Վաղարշապատի թունելի մեջ բախվել են 09-ն ու Daewoo-ն. վերջինը գլխիվայր շրջվել է
Արտակարգ Պատահար
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Երևան-Վաղարշապատ-Արմավիր ավոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ թունելի մեջ, բախվել են Daewoo մակնիշի 26 ՍԼ 777 համարանիշի և ВАЗ 2109 մակնիշի 35 ZV 746 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Daewoo-ն գլխիվայր շրջվել է և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ