ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնել Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել «Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվում Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել Հրաժարական է տվել Սերբիայի նախագահը Հզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներ ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները 

Մոսկվայում ՃՈ աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել հայազգի տղամարդուն (տեսանյութ)

Տեսանյութեր

Այսօր սոցցանցերում հրապարակվել է Մոսկվայում ՃՈ աշխատակիցների կողմից ազգությամբ հայ տղամարդու դաժան ձերբակալման տեսանյութը: Տեսանյութին կից մեկնաբանության մեջ նշվում է, որ տեսանյութը նկարահանվել է ապրիլի 13-ի առավոտյան Յուժնոյե Տուշինո թաղամասում, իսկ վարորդը Ռուսաստանի քաղաքացի Վաչագան Հովասափյանն է:

Նշվում է նաեւ, որ ձերբակալման ընթացքում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել վարորդին, ինչի հետեւանքով տղամարդը ուղեղի ցնցում, դեմքի ոսկորների կոտրվածքներ եւ բազմաթիվ կապտուկներ է ստացել:

Rusarminfo.ru-ին հաջողվել է կապ հաստատել Վաչագանի եղբոր` Արտակ Հովասափյանի հետ եւ պարզել, որ երկու եղբայրները ծնվել եւ մեծացել են Մոսկվայում, այժմ սովորում են Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանում եւ զբաղվում են սպորտով: Արտակի խոսքով` իր եղբորը կանգնեցրել են հանդիպակած գծով ավտոմեքենան վարելու համար, որը, ինչպես նա պնդում է, ձերբակալման վայրում բացակայում է. կա եզրային գիծ, ինչը կարող է հաստատել միջադեպի ականատեսը:

Արտակ Հովասափյանը հայտնել է, որ իր եղբոր հետ կոնֆլիկտի պատճառ է դարձել Ճանապարհային ոստիկանության աշխատակցի հրաժարվելը վերադարձնել վարորդական իրավունքը, ինչից հետո, ըստ Արտակի, Վաչագանին գցել են գետնին եւ ծեծի ենթարկել: Դեպքի ականատեսը` տեղի բնակչուհին, շտապօգնություն եւ ոստիկանություն է կանչել` Վաչագանին ճանապարհային ոստիկանության աշխատակիցներից պաշտպանելու համար: Ինքը` Արտակ Հովասափյանը, դեպքի վայր է ժամանել եղբոր զանգից հետո, սակայն ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Վաչագանին տարել էին Քննչական մեկուսարան` չսպասելով շտապօգնության անձնակազմի ժամանմանը. բժիշկները ստիպված էին Վաչագանին հիվանդանոց տեղափոխել արդեն Քննչական մեկուսարանից: Արտակ Հովասափյանի խոսքով` նույն ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ովքեր իր եղբորը ծեծի էին ենթարկել, Վաչագանի հետ միասին հիվանդանոց էին եկել եւ գետնով քարշ տալով նստեցրել են նրան ավտոմեքենան եւ տարել հիվանդանոցից:

Վաչագան Հովասափյանն ու վկան, ով տեսագրել էր ծեծի միջադեպը, արդեն իսկ մի քանի դիմում են ներկայացրել տարբեր իրավապահ մարմիններին, ինչին հաջորդել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցների պատասխան դիմումներն այն մասին, որ Վաչագանը հարվածել է իրենց: «Նա անձամբ է ինձ ասել, որ մատով չի կպել: Եվ  նա ինքնին բռնկվող մարդ չէ: Բացի այդ, նա ախտորոշում ունի` վահանագեղձի հիվանդություն, ինչը հաստատում է նրա դանդաղկոտությունը գործողությունների ժամանակ, եւ նա, ապրիորի կերպով, չէր կարող հարձակվել եւ, առավել եւս, ծեծի ենթարկել»,- ասել է Արտակ Հովասափյանը:

Այժմ դատավարություն է սկսվել, Վաչագան Հովասափյանը գտնվում է կասկածյալի կարգավիճակում Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածով` պետական ծառայողների դեմ ուժի գործադրման մասին: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո
Ամենադիտված