Չեմ կարծում, որ անհրաժեշտություն կա սառեցնել Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի աշխատանքները. Արարատ Միրզոյան
Քաղաքական
Կարդացի Լեւոն Տեր-Պետրոսյանի տեքստը, շատ դրական եմ վերաբերվում, բաներ կան կիսում եմ, բաներ կան՝ ոչ: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի հայտարարությանը, որտեղ նա կոչ էր արել սառեցնել ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքները: «Ցանկացած ՀՀ քաղաքացի կարող է իր տեսակետն արտահայտել: Չեմ թաքցնի, մեր քաղաքացիների մեջ կան մարդիկ, որոնք հեղինակություն ունեն, կշիռ ունեն, եւ այդ մարդկանց խոսքն էլ վելի մեծ ուշադրության է արժանի: Չեմ կարծում, թե ապրիլյան պատերազմին վերաբերող կետը շատ մտահոգիչ է: Չեմ կարծում, որ անհրաժեշտություն կա այդ հանձնաժողովի աշխատանքները սառեցնելու: Անկեղծ ասած, օրենսդրական հնարավորություն էլ չկա սառեցնելու»,-ասաց Միրզոյանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)