Մեծ քանակությամբ անվճար պարարտանյութ հովտաշենցիներին.Գ.Ծառուկյանն ընդառաջել է նրանց խնդրանքին
Տեսանյութեր«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետևողական աջակցությունը հանրապետության մարզերին շարունակվում է: Այս անգամ հիմնադրամը, ընդառաջ գնալով Արարատի մարզի Հովտաշատ համայնքի բնակիչների խնդրանքին, մեծ քանակությամբ անվճար պարարտանյութ է հատկացրել նրանց: Համաճարակային վիճակով ու արտակարգ դրությամբ պայմանավորված՝ հանրապետությունում պարարտանյութի դեֆիցիտ է առաջացել: Փաստի առաջ կանգնած հովտաշատցիները դիմել են «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին: