Տանկերում վառելիք չկար, զինվորները բահերով էին կռվում․ ստացվում է, որ սրանք շահարկումներ են եղել․ Մարուքյան
Քաղաքական
Քանի որ նիստը փակ էր և գաղտնի, դրա մասին ոչինչ չեմ կարող ասել, Ապրիլյան հանձնաժողովը վերջում կհրապարակի զեկույցը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով երեկ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին։«Ապրիլյան պատերազմից հետո արդեն 4 տարի ինչ շահարկում ասես, որ չեն արել, տանկերում վառելիք չկար, զինվորները բահերով են կռվել, ուտելիք չկար, բայց հիմա պարոն Քոչարյանը ասում է, որ նման փաստեր չեն արձանագարվել։ Փաստորեն ստացվում է, որ այսքան տարի շահարկվել են այդ հանգամանքները»,-ասաց Մարուքյանը։ Մարուքյանը նշեց, որ հանձնաժողովի ստեղծումն արդարացված է և զեկույցից հետո այդ էջը կփակվի ու ապագայի համար դասեր կքաղվի թե′ անիմաստ շահարկումների մասով, թե′ ունեցած թերությունների մասով։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)