«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը սննդամթերք է հատկացրել Կենտրոնի և Զեյթունի անապահով ընտանիքներին
ՏեսանյութերՆախաձեռնություն, որը նպատակ ունի օգնելու սոցիալապես ծանր վիճակում գտնվող մարդկանց: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, ընդառաջ գնալով քաղաքացիների նամակ-խնդրանքներին, մեծ թափով շարունակում է աջակցության ծրագրերը հանրապետության ամբողջ տարածքում: Ուշադրության կենտրոնում հերթական անգամ քաղաքամայր Երևանն է: Այս անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերք են ստացել Կենտրոն և Զեյթուն համայնքների անապահով ընտանիքներն ու տարեցները: