Երևանի Սարալանջի փողոցում հայտնաբերվել է F1 տեսակի նռնակ
Արտակարգ Պատահար
Ապրիլի 17-ին` ժամը 09:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցի 9-րդ շենքի հարակից ավտոտնակների մոտակայքում ական է նկատվել: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երկու խումբ:Պարզվել է, որ հայտնաբերվել է մեկ հատ F1 տեսակի նռնակ առանց պայթուցիչի:Փրկարարները նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք և վնասազերծել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ