ԱՄՆ-ում կորոնավիրուսով զոհերի թիվը կարող է հասնել 65 000-ի․ Թրամփ
ԱՄՆ
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով զոհերի թիվը, ըստ իշխանությունների, կարող է լինել 60-65 հազար մարդ, լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը խոսել էր 100-200 հազար ամերիկացիների հնարավոր մահվան մասին: «Կարծում եմ, որ այժմ մենք մոտենում ենք մոտ 60-65 հազարի զոհերի թվի», - ասել է նա: Մինչ օրս ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված բարդություններից մահացել է 36,7 հազար մարդ, հաստատվել է վարակման 692 հազար դեպք:
Կորոնավիրուսային համաճարակը, որն առաջացրել է COVID-19 հիվանդություն, տարածվել է գրեթե ամբողջ աշխարհում: Վերջին տվյալների համաձայն՝ վարակվել է ավելի քան երկու միլիոն մարդ, մահացել է մոտ 140 հազար մարդ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)