Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 385 է․ Ռիա նովոստի
Վրաստան
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 385-ի, բուժվել է 84-ը, ասվում է հիվանդության մոնիտորինգի հատուկ կայքում: Նախորդ օրը գրանցվել էր վարակի 370 դեպք: Վրաստանի կառավարությունը որոշել է երկարաձգել արտակարգ դրությունը մինչև մայիսի 10-ը, միևնույն ժամանակ, մուտքն ու ելքը երկրի խոշոր քաղաքներ, ներառյալ Թբիլիսի, արգելված են: Իշխանությունները նաև սահմանել են համընդհանուր կարանտին և պարետային ժամ՝ 21.00- 6.00֊ը: Օդային երթևեկությունը դադարեցված է բոլոր երկրների հետ: Վրացական իշխանությունները արգելել են նաև ապրիլի 17-21-ը հանրապետության տարածքում բոլոր տեսակի ավտոմեքենաների տեղաշարժը:
«Կա վարակի 385 հաստատված դեպք, որից 84-ը վերականգնվել են, 3-ը մահացել են, 4971 մարդ գտնվում են կարանտինային ռեժիմում, 519-ը` հսկողության տակ, 3-ը` արտերկրից բերված», - ասվում է կայքում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)