Արցախի ազատամարտիկների միությունը ՊԲ-ին պահածոյացված պարենամթերքի մեծ խմբաքանակ է փոխանցել
Արցախ
Արցախի ազատամարտիկների միությունը ապրիլի 18-ին հերթական նվիրատվությունն է կատարել ՊԲ-ին: Հավատարիմ մնալով մշտապես բանակի կողքին լինելու իր քաղաքականությանը՝ այս անգամ Արցախի ազատամարտիկների միությունը, վարչության որոշման համաձայն, պաշտպանության բանակին է փոխանցել պահածոյացված պարենամթերքի մեծ խմբաքանակ՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրային գործընթացներին աջակցելու համար: Ազատամարտիկների միության ներկայացուցիչների հավաստմամբ՝ առաջիկայում ևս միությունը հանդես կգա բանակին ուղղված նման և այլ բնույթի նախաձեռնություններով: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)