«Ռոմայի» խաղացողները կարող են հրաժարվել չորս ամսվա աշխատավարձից․ Football Italia
Սպորտ
Իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստները մտադիր են հրաժարվել չորս ամսվա` մարտից հունիս ընկած ժամանակահատվածի աշխատավարձերից, քանի դեռ մրցաշրջանը ավարտված չէ, հայտնում է Football Italia- ն՝ վկայակոչելով Corriere dello Sport-ին: Ինչպես նշվում է, ֆուտբոլիստները համաձայնության են եկել ակումբի ղեկավարության հետ: Եթե առաջնությունը վերսկսվի, ապա մնացած ամիսների աշխատավարձը կվճարվի ավելի ուշ: Ֆուտբոլիստները ֆինանսական աջակցություն են ցուցաբերելու նաև ակումբի բազայի աշխատակիցներին, որը փակված է կորոնավիրուսի պատճառով: Թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան և ակումբի ղեկավարությունը համաձայնել են աշխատավարձի կրճատմանը, ասվում է հոդվածում:
Իտալիայի առաջնությունը, ինչպես Եվրոպայում անցկացվող մրցաշարերի մեծ մասը, ներկայումս դադարեցված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)