«Բարսելոնայում» հետաքրքրված են Տիագո Ալկանտարայի վերադարձով
Սպորտ
Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի մարզական տնօրեն Խավիեր Բորդասը ցանկանում է թիմ վերադարձնել «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարային, որն այժմ խաղում է Մյունխենի «Բավարիայում», հայտնում է Mundo Deportivo-ն:
Հրապարակման համաձայն՝ «կապտանռնագույնների» մարզչական շտաբը գիտի Բորդասի մտադրությունների մասին:
2013 թվականին Ալկանտարան «Բարսելոնայից» տեղափոխվեց «Բավարիա»: Մյունխենյան ակումբի կազմում նա դարձավ Գերմանիայի վեցակի չեմպիոն, երեք անգամ նվաճեց Գերմանիայի գավաթը:
Կատալոնական ակումբին են պատկանում նրա 29-ամյա Ալկանտարայի եղբոր` Ռաֆինյոյի իրավունքները, որը, մինչև մրցաշրջանի ավարտը, վարձակալված է «Սելտայի» կողմից:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան