Արցախում կորոնավիրուսի թեստ է հանձնել ևս 35 քաղաքացի
Արցախ
Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի թեստավորման ևս 35 նմուշառում է իրականացվել։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը։
«Օրվա ընթացքում նոր կորոնավիրուսի թեստավորման շուրջ 35 նմուշառում է իրականացվել, որոնք հետազոտության նպատակով ուղարկվելու են ՀՀ: Թեստավորման արդյունքները պարզ կլինեն վաղը»,- նշված է հայտարարությունում։
Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից 2-ն արդեն բուժվել են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)