Ռուս ուղղափառ եկեղեցին հանդես է եկել Pussy Riot-ի անդամների նկատմամբ գթասրտություն ցուցաբերելու կոչով
Ռուսաստան
Pussy Riot-ի անդամների դատավճռի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու Բարձրագույն եկեղեցական խորհուրդը։
Ինչպես նշվում է փաստաթղթում, կատարվածի վերաբերյալ իրավական գնահատական տալը դուրս է եկեղեցու իրավասություններից։
Միևնույն ժամանակ, Բարձրագույն եկեղեցական խորհրդի անդամները ընդգծել են, որ եկեղեցու պարտքն է տեղի ունեցածի վերաբերյալ տալ հոգևոր ու բարոյական գնահատական։
«Կատարվածը սրբերին մտածված վարկաբեկող անարգանք ու սրբապղծություն է, որը վիրավորում է միլիոնավոր մարդկանց ու նրանց զգացմուքները։ Այդ իսկ պատճառով չի կարելի համաձայնել, որ կատարվածը ոչ ֆորմալ ձևով արված աղոթք է…
Հայհոյանքը ծանր մեղք է։ Ուղղափառ քրիստոնյան չի կարող հայհոյել ու անարգել»,- ասված է Ուղղափառ եկեղեցու Բարձրագույն եկեղեցական խորհուրդի պաշտոնական հայտարարությունում։
Բարձրագույն եկեղեցական խորհրդի անդամները նաև դիմել են պետական իշխանություններին` օրենքի սահմաններում մեղադրայների նկատմամբ գթասրտություն ցուցաբերելու խնդրանքով։ Կոչը հրապարակված է Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու պատշոնական կայքում։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)