Գյուղատնտեսական շուկայում պարարտանյութի գնի որոշակի բարձրացում կա
Քաղաքական
Գյուղատնտեսական շուկայում պարարտանյութի դեֆիցիտ չկա, սակայն կա գնի որոշակի բարձրացում։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ «Ինչ վերաբերում է պարարտանյութերի ձեռքբերման աշխատանքներին, ապա մարտին, կորոնավիրուսով պայմանավորված, խնդիրներ ունեցանք այդ հարցում։ Սակայն հիմա լայն թափով ներկրումներ են իրականացվում Ռուսաստանից և Իրանից»,-ասաց նա։ Նրա խոսքով` եթե նախկինում մեկ տասնյակ մարդիկ էին պարարտանյութ ներկրում, ապա հիմա՝ նրանց թիվը կրկնապատկվել է։ Անդրադարնալով խելացի անասնաշենքերի կառուցման և վերակառուցման ծրագրերին` փոխնախարարը նշեց, որ 2020-ի հունվարի 1-ից ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում 53 հայտ է ստացվել։ Իսկ 2019–ից խելացի անասնաշենքերի կառուցման 247 հայտ է ներկայացվել, որոնցից 7 անձ փոխհատուցվել է, 24-ը՝ հավաստագիր ստացել և կնքել պայմանագիր։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ