Ֆեդերերը կոչ է արել միավորել ATP-ն և WTA-ն մեկ կազմակերպության մեջ
Սպորտ
Մեծ սաղավարտի մրցաշարի քառակի հաղթող շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը կոչ է արել պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) և կանանց թենիսի ասոցիացիան (WTA) միավորվել մեկ կազմակերպության մեջ:
«Ես միակն եմ, ով կարծում է, որ այժմ ժամանակն է համատեղելու տղամարդկանց և կանանց թենիսը և դրանք դարձնել մեկը: Երկրպագուների համար այդ ամենը չափազանց շփոթեցնող է, երբ կան տարբեր վարկանիշային համակարգեր, տարբեր պատկերանշաններ, տարբեր կայքեր, տարբեր կարգերի մրցաշարեր», - գրել է Ֆեդերերը Թվիթերի իր միկրոբլոգում:
Աշխարհի երկրորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը սատարել է Ֆեդերերի առաջարկին: «Ինչպես գիտեք մեր քննարկումներից, ես լիովին համաձայն եմ դրա հետ: Լավ կլինի, որ այս գլոբալ ճգնաժամին հաջորդեին տղամարդկանց և կանանց թենիսի՝ մեկ կազմակերպության մեջ ներառելը», - ասել է Նադալը:
Թենիսի բաց մրցաշրջանը սկսվել է1968 թ., ATP- ն հիմնադրվել է 1972 թվականին, մեկ տարի անց ստեղծվել է WTA- ն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)