ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները ճանապարհել են Հայաստանից մեկնող ամերիկացիներին (տեսանյութ)
Տեսանյութեր
Նոր կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքով տնից հեռու գտնվող բազմաթիվ մարդիկ անկարող են վերադառնալ հայրենի երկիր, քանի որ դադարեցված են օդային ուղևորափոխադրումները։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը՝ կից ներկայացնելով տեսանյութ:
«Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում մենք ամեն ինչ արել ենք ՝ օգնելու Միացյալ Նահանգներ վերադառնալու ցանկություն ունեցող ամերիկացիներին, ինչպես նաև աշխատել ենք Հայաստանի կառավարության մեր գործընկերների հետ՝ օգնելու Միացյալ Նահանգներում գտնվող հայերին վերադառնալ տուն։ Այս տեսանյությում ներկայացնում ենք մեր փոխդեսպանին ու հյուպատոսական գրասենյակի ներկայացուցիչներին, որոնք գնացել էին «Զվարթնոց» օդանավակայան՝ ճանապարհելու Հայաստանից մեկնող ամերիկացիներին։
Դիտե՛ք այն և իմացե՛ք ավելին այս ճգնաժամի շուրջ հայ-ամերիկյան երկուստեք գոտեպնդող ջանքերի մասին»,- ասված է գրառման մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)