Արցախի նորընտիր նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)
Արցախ
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր՝ առավոտյան, Ծիծեռնակաբերդում մասնակցեցի Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:
Անցյալից մեզ մշտապես ուղեկցող հիշողությունը հաճախ ստիպում է սրբագրումներ անել ապագայի մեր ծրագրերում, հարաբերություններում և, իհարկե, վերաբերմունքի մեջ: Հայ ժողովրդի՝ 20-րդ դարասկզբին ցեղասպանված և տարագիր դարձած հատվածներն այսօր և միշտ մեր լինելիության անբաժան մասն են մնում: Իսկ կորսվածի ու վերագտածի միջև անչափելի համեմատությունը հաճախ զգացել և տեսել եմ Սփյուռքի տարբեր գաղթօջախներում՝ հայության թախիծի ու ժպիտի բովանդակության, հայապաշտության ու հայրենաբաղձության անսահման խորության մեջ:
Եվ այսօր ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր ժողովրդի որբացած հատվածին օգնության ձեռք մեկնած անհատներին, ժողովուրդներին ու երկրներին, որոնք անտարբեր չգտնվեցին և փորձեցին կիսել մեր մեծ վիշտը: Երախտապարտ ենք Հայոց Ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած բոլոր պետություններին, կազմակերպություններին ու գործիչներին»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)