«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ողբերգության զոհերին և կանգնում ենք Հայաստանի ժողովրդի կողքին» ԵԺԿ
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը թվիթերյան իր էջում Հայոց ցեղասպանության օրվա առթիվ ցավակցական հաղորդագրություն է հղել հայ ժողովրդին։
«Մենք հիշում ենք 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում այս ողբերգության զոհերին և կանգնում ենք Հայաստանի ժողովրդի կողքին: Անցյալի հետ հաշտվելը միակ միջոցն է, որը հնարավորություն կտա հայ ժողովրդին մեղմել վիշտը և շարժվել դեպի հաշտեցումը»,-մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ: Ցավակցական հաղորդագրությանը կից ԵԺԿ֊ն տեղադրել է «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» վերտառությամբ ԵԺԿ քաղաքական ասամբլեայի կողմից 2015 թ. մարտի 3-ին ընդունված բանաձևը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)