Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի՝ 106 թեկնածուների գրանցումը Ռուբեն Մելիքյանը հեռացվում է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ» Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն նվազել են Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ԿԸՀ-ն մերժեց Նարեկ Կարապետյանի հարցով դատախազության միջնորդությունը Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի 

Փայլանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցադիմում է ներկայացրել մեջլիսի ղեկավարությանը

Քաղաքական

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրի շրջանից ընտրված խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսի ղեկավարությանը հարցադիմում է ներկայացրել։ Նա առաջարկել է Թուրքիայի խորհրդարանում քննիչ հանձնողով ստեղծել, որը նպատակ կհետապնդի ուսումնասիրել հայ ժողովրդի դեմ  իրականացված մեծ ողբերգությունը, հայտնաբերել  պատասխանատուներին, առերեսվել անցյալի հետ և հաստատել արդարություն։ Այս մասին հաղորդում է Ermenihaber

«1915թ․ ապրիլի 24-ին 250 հայ քաղաքական գործիչ, մտավորական, լրագրող ձերբակալվելով՝ քշվել են Չանքըրը և Այաշ (բանտեր-խմբ․), այնուհետև սպանվել։ Այս թվականը ողջ աշխարհում ընդունված է որպես Օսմանյան հողերում ապրող հայերի մեծ մասի ոչնչացման պատճառ դարձած Հայոց ցեղասպանության մեկնարկային օր։ 

Այս հողերում հայ ժողովրդի հետ տեղի ունեցած մեծ ողբերգությունը մի շարք այլ պետությունների խորհրդարաններում քննարկվել և ընդունվել է որպես ցեղասպանություն։ Մինչդեռ Անատոլիայի հնագույն ժողովուրդներից հայերի հետ տեղի ունեցած ցեղասպանությունը ցայսօր Թուրքիայի խորհրդարանում չի քննարկվել։ Միակ խորհրդարանը, որ կարող է արդարություն հաստատել, դա Թուրքիայի խորհրդարանն է»-ասել է Փայլանը։

Նա մասնավորապես առաջարկել է Թուրքիայի Սահմանադրության 98-րդ և ներքին կանոնադրության 104 և 105-րդ հոդվածներին համապատասխան քննիչ հանձնաժողով ստեղծել, որի նպատակն կլինի հայտնաբերել տվյալ ժամանակաշրջանի իշխանությունների ընդունած որոշմամբ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության պատասխանատուներին, նույնիսկ ուշ, բայց հաստատել արդարություն։ 

Նրա խոսքով՝ «Միություն և առաջադիմություն» կուսակցության կառավարության որոշմամբ հայ քաղաքական գործիչների, մտավորականների և գրողների աքսորով սկսած գործընթացն ավարտվել է նրանով, որ հայ ժողովուրդը տեղահանվել է իրենց պատմական հողերից և սպանվել է  տեղահանության ճանապարհին։ 

Փայլանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այդ ժամանակաշրջանի Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի անձնական փաստաթղթերից մեկի համաձայն՝ 1914-1917թթ․ ընթացքում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող հայ բնակչության 77 տոկոսը ոչնչացվել է։ 1915թ․ սկսված աքսորը և շարունակաբար իրականացված քաղաքականությունը ակնհայտորեն ցույց են տալիս, որ ռազմական և այլ նպատակներից ավելի շատ միտված են եղել օսմանյան հողերում հայ ժողովրդին բնաջնջելուն։  

«Տեղահանության մասին օրենքը, որքան էլ որ ուղված է եղել հայ ժողովրդի բնաջնջմանը, նաև երկրում ապրող ասորի, քաղդեացի, եզդի, հույն և քրիստոնյա այլ ժողովուրդների ոչնչացման պատճառ է դարձել։ Շարունակվող քաղաքականության արդյունքում առգրավվել են անհատներին պատկանող գույքերը և բազմաթիվ մշակութային արժեքներ, ինչպիսիք են՝ վանքերը, եկեղեցիները և դպրոցները»,- նկատել է Փայլանը։

Հայ պատգամավորը նշել է, որ 1915թ․ և դրանից հետո իրականացվող համակարգված բնաջնջման քաղաքականությունը քննարկվել է աշխարհի խորհրդարաններում և համապատասխանում է ՄԱԿ-ի  «Ցեղասպանության հանցագործություն» բնորոշմանը։ 

«Չնայած որ  հայ ժողովրդի դեմ իրականացված մեծ ողբերգությունից 105 տարի է անցել, Թուրքիայի ազգային մեծ ժողովի կողմից այն  չի ուսումնասիրվել, արդարություն չի հաստատվել և չի անվանակոչվել։ 

Արդարությունը, որին մեկ դար սպասում են աշխարհում սփռված թուրքահայերը միայն  կարող է հաստատվել  Թուրքիայի ժողովուրդների հավաքական խղճով և Թուրքիայի մեջլիսում։ Հենց այս պատճառով էլ այն խորհրդարանը, որ պետք է քննարկի հայ ժողովրդի մեծ ողբերգությունը, նախ և առաջ պետք է լինի Թուրքիայի խորհրդարանը։  

Հայոց ցեղասպանությունը, որի իրողության հետ 105 տարի է չեն առերեսվում, ամեն անգամ օրակարգում հայտնվելիս տարբեր ժխտողական քաղաքականությամբ անտեսում են, ծայրաստիճան կարևոր է, որ քննարկվի Թուրքիայի մեջլիսում, որպեսզի այս հողերում  հաստատվի խաղաղությունը և բացահայտվի ճշմարտությունը»,- ասել է Փայլանը։ 

Նա ընդգծել է, որ ժամանակաշրջանի իշխանությունները քաղաքական որոշմամբ ոչնչացրել են հայ ժողովրդին և հավելել, որ այս մեծ հանցագործության արդարությանը կարող են հասնել միայն մեջլիսի քաղաքական որոշմամբ։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ Զելենսկու նախկին մամուլի քարտուղարը քննադատել է Ուկրաինայի իշխանություններին Թրամփի հայտարարություններից հետոՔսենիա Սոբչակը հայտնել է իր Telegram ալիքների կոտրման մասինՄոստովոյը Մեսսիին անվանել է ֆուտբոլային հանճարԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի՝ 106 թեկնածուների գրանցումը Bloomberg․ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Եվրոպայից պահանջել է ավելի շատ հարգել ԱՄՆ-ինՀունաստանը խնդրել է, որ Թուրքիային F-35-ներ վաճառելիս հաշվի առնվեն իր շահերըՌուբեն Մելիքյանը հեռացվում է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ» Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Թուրքիան կիսում է Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հարցումReuters. Թրամփը Անկարայում չի խոսել Իրանի հետ հրադադարի դադարեցման մասինԴոլարի ու եվրոյի փոխարժեքներն նվազել են Գաղութների և ՔԿՀ-ների խոհարարները ներկայացրել են իրենց լավագույն ուտեստներըԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Ուկրաինան հայտնել է Մոնակոյի ահաբեկչության գործով կասկածյալի երկիր մուտք գործելու մանրամասներըԻրանը հայտարարել է, որ պատրաստում է պատասխան քայլեր ԱՄՆ-ի դեմԿԸՀ-ն մերժեց Նարեկ Կարապետյանի հարցով դատախազության միջնորդությունըԷրդողանը ժպտացել է՝ տեսնելով Մակրոնին արևային ակնոցով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովումԱդրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնումՄիջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացիՈւկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբը մեկնաբանել է Վիշնևոյեում զինամթերքի պայթյունըՄարիա Կարապետյանը ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահԼատվիայի օլիմպիական կոմիտեն քննադատել է ռուս մարզիկների վերադարձի վերաբերյալ ՄՕԿ-ի որոշումըՌԴ-ում արձագանքել են Մոսկվայից բխող սպառնալիքի մասին Ռյուտեի հայտարարությանը Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ. Դանիա Փորձագետը նշել է, թե որ դեպքում Մարին Լը Պենը կարող է հաղթել Ֆրանսիայի նախագահական ընտրություններումՔաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու էգ առյուծի անկման պատճառըՀԷՑ-ի վերաբերյալ հնչեցված հարցերին ի պատասխան երեք «ուժեղ սուտ» է ասվել. ՊետրոսյանՏուվայում անհետացած 12-ամյա երկու աղջիկների որոնումներին ներգրավվել է ավելի քան 700 մարդԱրմավիրի մարզում լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինի վաճառքը կասեցվել էBloomberg. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող է չկայանալ 2027 թվականինՍրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն ենԱլերգիայի պատճառը միայն գենետիկան չէ. բժիշկը բացատրել էԳագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվելBrent տեսակի նավթի գինը գերազանցել է 79 դոլարը՝ հասնելով վերջին շաբաթների առավելագույնինԹրամփ. Իրանի հետ հրադադարն այլևս չի գործումԶելենսկին հայտնել է Իտալիայի վարչապետ Մելոնիի հետ կարևոր հանդիպման մասինՍա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականըԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի համաձայնագիրն այլևս ուժի մեջ չէԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցելBloomberg․ ՆԱՏՕ-ի 2027 թվականի գագաթնաժողովի անցկացումը հայտնվել է անորոշության մեջՌոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքը քննարկել է հետագա անելիքներըՊենտագոնի ղեկավարը չեղարկել է Իսրայել կատարելիք այցը Կիմ Չեն Ընն այցելել է Կումսուսան պալատ Կիմ Իր Սենի հիշատակի օրըՕձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾՄեկ օրում բացահայտվել է 174 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ տվյալներըՏեղս չեմ գտնում․ Հակոբկոխյանը՝ մարզաշխարհի լռության ու Ծառուկյանի շուրջ կատարվողի մասին
Ամենադիտված